Շատ մարդիկ, հատկապես՝ մայրերը, անընդհատ ասում են, որ իրենք միաժամանակ կարողանում են անել մի քանի գործողություն:
Ըստ Daily Mail-ի՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր միաժամանակ կարող են անել մի քանի բան և բոլորն էլ հավասարաչափ արդյունավետությամբ, իրականում կազմում են բնակչության միայն երկու տոկոսը:
Առավել զարմանալի է, բայց գիտնականները գտնում են, որ դա կապված է ուղեղի կառուցվածքի հետ:
Նեյրոնները, որոնք գտնվում են ուղեղի առջևի հատվածում, տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ են արձագանքում ազդակներին: Յուտայի համալսարանի գիտնական Դևիդ Սթրեյերն ասել է, որ ուղեղի այն հատվածները, որոնցով մարդիկ, ովքեր կարողանում են մի քանի գործողություն միանգամից կատարել, տարբերվում են այլ մարդկանցից, այն նույն հատվածներն են, որոնք տարբեր են մարդկանց և կապիկների մոտ:
Գիտնականները չգիտեն, թե ինչն է պատճառը, որը մարդկանց ուղեղները տարբեր են, բայց նրանք կարծում են, որ դա պարզապես կապված է էվոլյուցիայի հետ:
Հետազոտությունը եզրակացնում է, որ մարդկանց մնացած 98 տոկոսի դեպքում ուղեղն ունակ չէ միևնույն արդյունավետությամբ մի քանի գործողություն իրականացնել:










































