Friday, 07 06 2024
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը

Հայաստանի «Սիբիրում» տնտեսական աճ չեն զգում

Երևի թե քչերը գիտեն, որ Հայաստանում «Սիբիր» անվանումը կրող բնակավայր կա: Իհարկե, ոչ նույն չափերով, ինչ իրական Սիբիրն է, բայց գրեթե նույն կլիմայով: «Հայաստանի Սիբիր»` այսպես են անվանում իրենց բնակավայրը Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի բնակիչները:
Ամասիայի այսպիսի անվանման պատճառը ցրտաշունչ ձմեռն է, որը տևում է ոչ թե երեք, ինչպես կարգն է, այլ հինգ, երբեմն էլ վեց ամիս: Ինչպես ամասիացիներն են ասում, իրենց մոտ երեք եղանակ է լինում` գարուն, աշուն ու ձմեռ, և ամեն տարի այս երեք եղանակները կրկնվում են գրեթե նույնությամբ` առանց էական փոփոխությունների: Ամասիացիներն էլ ապրում են իրենց դեժավյու հիշեցնող կյանքը ու բողոքում կյանքի միօրինակությունից, չնայած բողոքելուց էլ են հոգնել, քանի որ այդ բողոքներին «ականջ դնող չկա»: Սակայն ի զարմանս ամասիացիների, 2011 թ. ձմեռը չափազանց բարյացակամ էր, քանզի այս տարի անգամ Նոր տարվա օրերին Ամասիայում շատ քիչ ձյուն կար: Այդուամենայնիվ, Ամասիայում արձանագրված փոփոխությունը միայն եղանակային է, մնացած խնդիրները ինչպես կային, այնպես էլ շարունակում են մնալ:
Ինչպես Ամասիայի տարածաշրջանի գյուղերում, այնպես էլ նախկին շրջկենտրոն Ամասիայում, որն արդեն երկար ժամանակ է, ինչ զրկվել է քաղաքի կարգավիճակից, բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն է: Գարնանը վարուցանք են անում, կարտոֆիլ ու մի քանի այլ ցրտադիմացկուն բանջարեղեն են ցանում: Ամռանը` օգոստոսին, քանի որ տարվա այս եղանակն Ամասիայում մեկ ամիս է տևում, դառը տանջանքով խոտ են հնձում, որ ձմռանն անասունը սոված չմնա, իրենց ցանած հացն են քաղում: Բայց երբեք իրենց տանջանքին «գյորա» բերք չեն ստանում: Ցուրտ եղանակի և հաճախակի տեղացող կարկուտների պատճառով անգամ սերմնացու չեն կարողանում հավաքել, ուր մնաց թե ալյուրի համար ցորեն ստանան: Ու նորից, ինչպես ամասիացիներն են ասում. «Մեզ մեր տանջանքն է մնում, ալյուրն էլ վերասյա ենք վերցնում»: Ամասիայում քչերին կհանդիպես, որ խանութներին պարտք չունենան: Գրեթե բոլորն էլ ապառիկ կամ ինչպես իրենք են ասում` «վերասյա» են գնում անհրաժեշտ սննդամթերքը:
Տարածաշրջանի կենտրոնը` գյուղ Ամասիան, ունի 8 հազար 272 բնակիչ, որից 495-ը մշտական բացակայող է, իսկ 334-ը` ժամանակավոր բացակայող: Վերջիններիս էլ ամասիացիներն անվանում են խոպանչիներ, և հենց այդ խոպանչիների ուղարկած փողերով են փակվում խանութների «վերասեքը»:
Խոպանչիությունը, ինչպես ողջ հայ ազգի, այնպես էլ ամասիացիների համար դարձել է մասնագիտություն: Գարնանը տղամարդկանց մեծ մասը գնում է արտագնա աշխատանքի, իսկ ձմռանը` Նոր տարվան, քչերն են գալիս: Գյուղում մնացողների մեծ մասի զբաղմունքն էլ շատ դիպուկ բնութագրեց Ամասիայի բնակիչներից մեկը. «Տուն-գոմ, գոմ-տուն` էս է մեր կյանքն ու զբաղմունքը»: Այս իրավիճակի պատճառները աշխատատեղերի բացակայությունն է և օր օրի լուծարվող հիմնարկություններն ու կրճատումները: Ամասիայում մշտական աշխատանք ունեն քչերը, սակայն գյուղի զբաղվածության կենտրոնում գրանցված է միայն 115 գործազուրկ, որոնցից էլ միայն տասներեքն են գործազրկության նպաստ ստանում: Բանն այն է, որ գործազուրկ չեն համարվում սեփական հող ունեցողները, ուստի նրանք նպաստ ստանալու իրավունք չունեն: Իսկ այդ սեփական հողն էլ ոչ մի եկամուտ չի տալիս բնակիչներին, շատերն անգամ տարիներով այն չեն մշակում:
Նման կարգավիճակում է գտնվում նաև Ամասիայի բնակչուհի Գեղեցիկ Մանուկյանը, ով արդեն 2 տարի է գործազուրկ է, բայց նպաստ այդպես էլ չի կարողանում ստանալ: Տիկին Գեղեցիկը 40 տարի աշխատել է Ամասիայի կապի հանգույցում, այնուհետև ԱրմենՏելի Ամասիայի բաժանմունքում: 2008 թ. մայիսից 59 տարեկան կինը դարձել է գործազուրկ` չիմանալով անգամ ազատման պատճառը: Նա նույնիսկ չի ստացել 200 հազար դրամ կազմող վերջնահաշվարկի 70 հազարը: «Կռնակ չունեմ, ծանոթ չունեմ, ըդոր համար էլ արժանացել եմ նման անմարդկային վերաբերմունքի: Էս երկրում վերևներում բդի ծանոթ ունենաս, օր կրնաս ապրիս: էդ անտեր կարգի պատճառով գործազրկության նպաստ էլ չեմ ստանա»,- ասաց 59-ամյա կինը: Տիկին Գեղեցիկին պատկանող երեք հեկտար հողը, որի պատճառով գործազրկության նպաստ չի ստանում, 2-րդ կարգի անջրդի տարածք է, որը չի մշակվում: Վեց անդամից բաղկացած ընտանիքն ապրում է տիկին Գեղեցիկի ամուսնու` երկրորդ կարգի հաշմանդամի թոշակով:
Այս ընտանիքի նման շատ ընտանիքներ կան Ամասիայում, և բոլորն էլ ունեն գրեթե նույն խնդիրները: Ամասիացիները ցավով են նշում, որ ժամանակին քաղաքատիպ ավան համարվող իրենց բնակավայրը կամաց-կամաց վերածվում է աուլի: «Քանի գնում, հետ ենք գնում…»,- ասում են ամասիացիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում