РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգ է, որ Ղրղզստանում գտնվող ամերիկյան «Մանաս» ավիաբազան, որը ստեղծվել է Աֆղանստանում գործող միջազգային կոալիցիայի կարիքները բավարարելու համար, կարող է գործածվել Իրանի դեմ պոտենցիալ հակամարտությունում:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը. «Չի կարելի բացառել, որ այդ օբյեկտը («Մանաս» ավիաբազան) կարող է գործածվել Իրանի դեմ պոտենցիալ հակամարտությունում, թեև դրա համար կպահանջվի փոփոխել կամ էլ՝ ավելի շուտ խախտել դրա կարգավիճակի վերաբերյալ ամերիկա-ղրղզական համաձայնագիրը»:
Հիշեցնենք, որ «Մանաս» ավիաբազան ստեղծվել է 2001 թվականի դեկտեմբերին: Այն ապահովում է Աֆղանստանում խաղաղարար առաքելությանը մասնակցող միջազգային կոալիցիայի ինքնաթիռների լիցքավորման մոտ 30 տոկոսը: