Sunday, 12 07 2026
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար

«Թեկուզ»-ը մեկնարկում է

Աշոտը, ինչպես և հազարավոր արցախցիներ, ապրում է հետպատերազմյան Արցախում` շոշափելիորեն զգալով այն ամենը, ինչը հատուկ է նման ժամանակաշրջանին` գործազրկություն, դժվար ճարվող օրվա հաց, երկար, միանման օրեր և հիշողություններ… Հիշողություններ, որ ապրում են իրենց առանձին կյանքով: Նրա խաղաղ, միապաղաղ կյանքի ընթացքը խաթարում է վաղեմի ընկերոջից` Մուսայից, ստացած մի նամակ: Խորհրդային բանակում ծառայելու ժամանակ նա փրկել էր Մուսայի կյանքը ու այդ օրվանից դարձել էին ընկերներ: Աշոտը շատ է ուրախանում նամակով, սակայն կինը դեմ է, որ ամուսինը պատասխանի «թուրքի» նամակին, ինչի համար պատճառ ունի. ազերիները մի գիշերվա մեջ կոտորել են նրա եղբոր ամբողջ ընտանիքը, եղբորն էլ 5 ամիս պահել գերության մեջ` ենթարկելով անմարդկային տանջանքների: Այսպես են սկսվում «Թեկուզ» պայմանական վերնագրով ֆիլմի գործողությունները:
Ֆիլմը Արցախյան ազատագրական պայքարի մասին է, փաստերը իրական են: Ֆիլմի ռեժիսոր Գագիկ Աթասյանը արցախցի է. նա ևս 3 տարի մասնակցել է Ղարաբաղի ազատագրական պայքարին: Վերջին տարիներին Մոսկվայում է աշխատում, որտեղ շուտով նկարահանվելու է նրա սցենարով գրված` արդեն մեծ աղմուկ հանած Это Москва… ֆիլմը: Հիմա Գ.Աթասյանը Հայաստանում է, որպեսզի ձեռք բերած փորձն օգտագործի ու նկարահանի արցախյան հերոսամարտի մասին պատմող ֆիլմը: «Կարծում եմ` նախագծի շուրջ կհավաքվեն իմ ընկերները, ովքեր համաշխարհային կինոյի ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներ են: Մենք գիտենք մեր պատմությունը, արցախյան գոյամարտի իրականությունը, սակայն օտարազգիները չգիտեն, ու ֆիլմը մի քայլ կլինի նաև այս ոլորտում»,- ասում է ռեժիսորը: «Թեկուզ»-ի սցենարիստը արցախցի գրող Արփի Վանյանն է: «Պատերազմի առաջին օրվանից մինչև վերջին օրը եղել եմ իմ քաղաքում: Ինձ վրա զգացել եմ այն ամենը , ինչը կոչվում է պատերազմ: Ֆիլմում նկարագրված գրեթե բոլոր պատերազմական դեպքերը (թիկունքի) կապված են ինձ, իմ ընտանիքի, իմ հարազատների հետ: Գրեթե բոլոր դեպքերի ականատեսն էի»,- ասում է Արփին: Ֆիլմում (երբեմն արխիվային կադրերի միջոցով նաև) խոսվում ու պատմվում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանի, Կոմանդոսի, Մոնթեի, Քերոլայն Քոքսի, ինչպես նաև բարերարներ` Լևոն Հայրապետյանի ու նրա ընկերների Ռ. Վարդանյանի, Դ. Խաչատուրովի, Ս. Սարկիսովի, Գ. Զաքարյանի Գ. Մեհրաբյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Թավադյանի, Վ. Գասումյանի, Ս. Մուրադյանի, Ա. Պարոնյանի, Գ. Նահապետյանի, Կ. Մկրտչյանի, Ս. Կարապետյանի մասին: Այլ մանրամասներ ֆիլմի հեղինակները առայժմ չեն ուզում հայտնել: Մեծամասշտաբ այս ֆիլմում նկարահանվելու են անվանի շատ դերասաններ` ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից և արտերկրից: Նախնական պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել: Ֆիլմը նկարվելու է գեղարվեստական ֆիլմերի համար նախատեսված ժամանակակից տեխնիկայով: Այս օրերին ֆիլմի ֆինանսավորման հարցերն են լուծվում: «Կարծում ենք, որ ֆիլմը կօգնի այլ ազգերին համակողմանի ծանոթանալու ղարաբաղյան հիմնախնդրին, տեսնելու, թե իրականում ինչ է կատարվում»,- համոզված են սցենարիստն ու ռեժիսորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում