Ամերիկյան տիեզերական գործակալությունը հայտարարել է կամավորների հավաքագրում, որոնք կմասնակցեն երկարատև փորձի, որի արդյունքում կմշակվի Մարս մեկնողների սննդակարգը: Կորնելի համալսարանի պրոֆեսոր Ջին Հանթերն ասել է, որ իրենք պատրաստվում են 4 ամսով մեկուսացնել 6 կամավորների, որոնք կգտնվեն տիեզերանավ հիշեցնող սարքում:
Պրոֆեսորի խոսքերով` NASA-ի հետ համատեղ կորոշվի, թե ինչ սննդակարգ պետք է ընդունեն Մարս մեկնողները: Այդ սննդակարգը պետք է լինի և օգտակար, և չհոգնեցնի տիեզերագնացներին այդքան երկար ճամփորդության ժամանակ. այն կտևի մոտ 6 ամիս` տիեզերանավում և 2 տարի` Մարս մոլորակի վրա:











































