Այսօր Անկարայում անցնում են թուրք-հունական բանակցություններ` բարձր մակարդակով: Հանդիպում են երկու երկրների վարչապետներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գեորգիոս Պապանդրեուն: Հիմնական թեման, որ պետք է քննարկվի այդ հանդիպման ընթացքում, վերաբերում է Հունաստանի կողմից Թուրքիայի սահմանի երկայնքով պատի կառուցմանը, որը, ըստ հունական կողմի, նպատակ ունի խոչընդոտելու անօրինական միգրացիան դեպի Հունաստան, ապա՝ եվրոպական այլ երկրներ:
Հունական կողմի այս որոշումը լուրջ դժգոհությունների առիթ է հանդիսացել թե՛ Թուրքիայում և թե՛ Եվրամիության այլ երկրներում:
Այսօր հայտնի է դարձել նաև, որ երկու երկրների միջև սահմանաբաժան Մարիցա գետում ջրասույզ է եղել երկու մարդ: Անցած տարի այդ թիվն անցել է 40-ից: