Friday, 10 07 2026
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

Եթե Հրազդանի քաղաքապետի ընտրություններն արդար չլինեին, Սասուն Միքայելյանն այսօր իրեն կճղեր. Մենուա Հարությունյան

«Եթե Հրազդանի քաղաքապետի ընտրություններն արդար չլինեին, Սասուն Միքայելյանն այսօր իրեն կճղեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր կարծիքը հայտնեց ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը` խոսելով ՏԻՄ ընտրությունների, մասնավորապես՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին:

Ըստ նրա՝ Հրազդանում ընտրությունները չեն կեղծվել, ընտրակաշառքներ չեն բաժանվել: Մենուա Հարությունյանը տեղեկացրեց, որ Հրազդանի ընտրություններից առաջ հարցումներ են իրականացրել Հրազդանի բնակիչների շրջանում: «Մեր հարցումների համաձայն՝ նա չպետք է ընտրվեր. մարդիկ կողմ էին, որ իշխանական թևի ներկայացուցիչը լիներ քաղաքապետ, և երկրորդ` նա արդեն մեկ անգամ եղել էր քաղաքապետ: Մենք մեր առջև խնդիր չունենք ամեն կերպ իշխանությունը պահելու: Մեր նպատակը նոր Հայաստանը կերտելն է, և մենք դա կանենք»,- ընդգծեց Մ. Հարությունյանը:

Համատեղ ասուլիսի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ զարմանալիորեն ընտրությունների ժամանակ Հրազդանում 3000-ով բնակչության թիվը մեծանում է՝ արտագաղթի այս պայմաններում, ընտրակաշառքներ են բաժանվում:

«Սա իրավապահ համակարգի քննարկման հարցն է, որը նրանք չեն իրականացնում: Հրազդանի ընտրություններում տեղամասերում խնդիրներ չառաջացան, խնդիրները մինչև տեղամասն էին առաջացել»,- մեկնաբանեց Ա. Մարտիրոսյանը` հավելելով, որ իշխանությունն իր ադմինիստրատիվ ռեսուրսն ու ֆինանսական միջոցներն է օգտագործել:

Մենուա Հարությունյանը հակադարձեց՝ ՏԻՄ ընտրություններն արդար են եղել: Ըստ նրա` եթե արդար չլինեին, ՀՀԿ ներկայացուցիչն Իջևանում չէր պարտվի: Նա ընդգծեց, որ գալիք ընտրությունները նույնպես արդար են լինելու, քանի որ այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահը, ում խոսքին նա չհավատալու պատճառ չունի:

«Այսօր Հայաստանը փոխվում է: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ խոսքի ազատություն չկա, մինչդեռ ոստիկանապետին անվանում է հոգեպես անհավասարակշռված: Մեկ օրում ոչինչ չի փոխվում»,- եզրափակեց Մենուա Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում