Ինչպես հաղորդում է Analitika.at.ua կայքը, հունվարի 5-ին երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանի Նիկոպոլ քաղաքի կենտրոնում ավերվել է խաչքար: Այն տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ այստեղ է տեղադրվել 2008թ. հոկտեմբերին` ի հիշատակ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության: Խաչքարը բերվել էր Հայաստանից:
Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել նույն աղբյուրին, հանցագործները ձերբակալված են: Նրանց գործողությունները որակվել են որպես խուլիգանություն, և որևէ փաստ չկա պնդելու համար, որ այդ հանցագործությունը կատարվել է անհանդուրժողականության ֆոնի վրա: