Wednesday, 08 05 2024
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը

1880թ. այս օրը մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը. (պատմություն)

1880թ. այս օրը Թիֆլիսում մահացավ հայ գրող և հրապարակախոս Ծերենցը (Շիշմանյան Հովսեփ):

Ծնվել է 1822թ. սեպտեմբերի 16-ին Կոստանդնուպոլսում: Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ 1837թ. վերադարձել է Կ.Պոլիս, ծավալել ազգային-լուսավորչական գործունեություն։ 1848թ. մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել Մուրատ-Ռափաելյան վարժարանում։ Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, իտալական ազգային–ազատագրական շարժումները մեծ ազդեցություն են ունեցել Ծերենցի աշխարհայացքի վրա։

1849թ. Նահապետ Ռուսինյանի, Ծերենցի և այլոց ջանքերով Փարիզում ստեղծվել է Արարատյան ընկերությունը։ 1852թ. ավարտել է Պիզայի համալսարանը, 1853-ին վերադարձել Կ.Պոլիս, հանդես եկել կրթադաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցել ազգային սահմանադրության մշակմանը, պայքարել դավանաբանական վեճերի դեմ, դարձել հակահասունյան շարժման պարագլուխ։ 1860-ական թթ. սկզբներին, լինելով Պոլսում կազմակերպված «Բարեգործության ընկերության» հիմնադիրներից մեկը, զբաղվել է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով, հարելՍվաճյան-Նալբանդյան խմբին։

Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, հալածվել քաղաքական գործնուեության համար։ 1872-ից ազգային կյանքին նվիրված հոդվածներով աշխատակցել է Մ. Մամուրյանի «Արևելյան մամուլ» հանդեսին։ Ենթարկվելով նոր հալածանքների՝ 1876թ. բժշկի պաշտոնով մեկնել է Կիպրոս։ Կյանքի վերջին տարիներին Ծերենցը ապրել է Թիֆլիսում։ Այդ շրջանում նա եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր, բժշկական օգնություն ցույց տվել բնակչությանը։

Նրա առաջին վեպը՝ «Թորոս Լևոնի»-ն (1877թ.), պատկերում է Կիլիկիայի պատմական իրադարձությունները։ Քննադատելով հայ ֆեոդալների կենտրոնախույս ձգտումները՝ Թորոսը երկրի անկախության վերականգնման երաշխիքը տեսնում էր ժողովրդի միասնության և կենտրոնաձիգ իշխանության հաստատման մեջ։

1879թ. Ծերենցը հրատարակել է «Երկունք Թ դարու» պատմական վեպը։ Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս «ժողովրդի մարդը»՝ Խութեցի Հովնանը։ Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները։ Վեպն ավարտվում է «երկունքից» ծնվող լավատեսությամբ. հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը։

1881թ. լույս է տեսնում «Թեոդորոս Ռշտունի» վեպը։ Թեման վերցված է VII դ.Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից։

Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են XVIII դ. եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։ Նա երազում էր պետական այնպիսի համակարգ, որտեղ գործեր հասարակության բոլոր դասերի «բարոյական միասնության» դաշինքը։

Նշանակալից է Ծերենցի դերը պատմառոմանտիկական դասական վեպի ստեղծման ու զարգացման գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում