Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Փող ունես, ուրեմն կարող ես պատգամավորության թեկնածու առաջադրվել, չունես` ոչ

Փող ունես, ուրեմն կարող ես պատգամավորության թեկնածու առաջադրվել, չունես` ոչ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«Եթե քաղաքացին մեկ մլն դրամ ունի, ուրեմն ունի նաև անսահմանափակ հնարավորություններ: Միաժամանակ, վատ է, երբ Հայաստանում` ամեն շենքում փող բաժանող կա, և նրա մասին բոլորը գիտեն: Իշխանություններին եմ հարցնում` գիտե՞ք առհասարակ ընտրակաշառքի լկտի գործընթացների մասին»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր հերթին անդրադառնալով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ երեկ ԱԺ-ում ծավալված լսումներին` նշեց, որ կարևորը ոչ թե համամասնական-մեծամասնական ընտրակարգն է, այլ լավ ընտրություններ անցկացնելու կամքը:

«Ամենամեծ թիվն այդ լսումների ժամանակ հանրապետականներն էին կազմում, մնացածներն իրենց ամպագոռգոռ ելույթներից հետո լքում էին դահլիճը` չլսելով մեր տեսակետները: Այդ է պատճառը, որ մենք կարծում ենք` համամասնական ընտրակարգի մասին այդ ուժերի խոսակցություններն ընդամենը նախընտրական PR էին:

ՀՀԿ-ն մնում է այն տեսակետին, որ մեր տիպի կառավարման համակարգում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը ձեռնտու չէ»,- ասաց Սահակյանը:

Պատասխանելով ժառանգական պատգամավորի` ընտրակաշառքների մասին հարցին` ՀՀԿ ներկայացուցիչը նկատեց, որ դա ամենաբարդ ու արատավոր, ամենադժվար ապացուցելի երևույթներից է:

«Բայց իշխանություններն ունեն արդար ու թափանցիկ ԱԺ ընտրություններ անցկացնելու կամք: Բացի այդ, հասարակությունը պետք է մերժի այդ արատավոր երևույթը»:

Լարիսա Ալավերդյանն իր հերթին նախընտրական PR համարեց ՀՀԿ-ի` անվճար վիրահատություններ կազմակերպելու, ընտրողներին բնակարաններ ու ակնոցներ բաժանելու դեպքերը: «Համամասնականի մասին լսումները բոլորովին էլ PR չեն, այլ քաղաքական լուրջ նախաձեռնություն»,- հակադարձեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում