Tuesday, 14 07 2026
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման

Ո՞նց է այս խորհրդարանում «Շամիրամ» կուսակցությունը հայտնվել. Հրայր Թովմասյան

ԱԺ-ում այսօր մեկնարկած համամասնական ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանական լսումներին ելույթ ունեցավ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ընտրական օրենսդրությունը առավել շատ քննարկված թեմաներից մեկն է, նշեց նա` անցնելով թեմայի փորձագիտական վերլուծությանը. «Ընտրական համակարգը արտացոլում է այդ մարմնի ներկայացուցչականությունն ու արդյունավետությունը: Որն է համամասնական ընտրակարգի առավելությունը` այն ապահովում է առավել ներկայացուցչություն»: Նախարարը ներկայացրեց միջազգային երկրների փորձը՝ ընտրակարգերի վերաբերյալ:

«Հայ ժողովուրդը մի առանձնահատկություն ունի` բոլորը բոլորին մեղադրում են, բայց ոչ իրենց: Իսկ գուցե քաղաքական ուժե՞րն են մեղավոր… Գուցե ընդդիմությո՞ւնը հզոր դեմքեր պետք է ունենա, որպեսզի պայքարի և հաղթի նաև մեծամասնական ընտրակարգում»,- նկատեց նա:

«Աճուրդներ կարելի է կազմակերպել համամասնական ցուցակներում ընդգրկվելու համար, ի՞նչ է` միայն համամասնականի դեպքում վարչական ռեսուրսը չի՞ օգտագործվելու: Ո՞նց է այս խորհրդարանում հայտնվել «Շամիրամ» կուսակցությունը… »,- հռետորական հարց ուղղեց Հրայր Թովմասյանը՝ նկատի ունենալով համամասնական ընտրակարգով նրանց՝ խորհրդարանում հայտնվելը:

«Այո, մենք խնդիր ունենք ապահովել արժեհամակարգ: Այստեղ նստած է Դավիթ Հարությունյանը, ով մեծամասնական ընտրակարգով է ընտրվել, այնպես որ՝ խոսող պատգամավորը լավն է, չխոսողը` վատը ձևակերպումը այստեղ էլ միանշանակ չէ: Թե ինչ պատկեր պետք է ունենա հաջորդ խորհրդարանը, այդ հարցի պատասխանը այլ հարթությունում է»,- եզրափակեց արդարադատության նախարարը:

Իր ելույթում Դավիթ Հարությունյանը անդրադարձավ այն հարցին, թե կա՞ արդյոք լավագույն մոդել: «Գոյություն չունի լավագույն մոդել, մոդելը կիրառելի է կոնկրետ երկրի, կոնկրետ այդ երկրի զարգացման տեսանկյունից: Աշխարհի բոլոր երկրներում ընտրական իրավունք ունի անձը, այլ ոչ թե կուսակցությունը»-, նկատեց նա:

«Համամասնական ընտրակարգով կուսակցությունների առաջին դեմքերը հրաժարվում են մանդատից, գալիս են խորհրդարան հանրությանը անհայտ անհատներ: Առանց մեծամասնականի ընտրողը չունի կոնկրետ դեմք, որին կարող է ընտրել, կորում է պատգամավոր-հասարակություն կապը` պատասխանատվության տեսանկյունից:

Մենք կուսակցություններում ունե՞նք ներքին ժողովրդավարություն: Եթե այս հարցին պատասխանենք, ապա պետք է եզրակացնենք. հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգը կխթանի կուսակցական ղեկավարության դիկտատուրան կուսակցությունների ներսում»,- նշեց Դ. Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում