Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Կառավարությունը անտարբեր է Քաջարանի բնապահպանության նկատմամբ

2010թ.-ի դեկտեմբերի 21-ին Քաջարան համայնքի ավագանին միաձայն հաստատեց քաղաքի 2011 թվականի բյուջեն: Այն կազմում է 212 մլն 985 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ համայնքային բյուջեն պակաս է մոտ 80 մլն դրամով, ինչը, քաղաքապետ Վարդան Գևորգյանի խոսքով, պայմանավորված է նրանով, որ այս տարի կառավարությունը բնապահպանման մասհանումներ չի նախատեսել համայնքի համար: Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Քաջարան քաղաքի վարչական սահմանում է: Քաղաքապետը, սակայն, հույսը չի կորցնում եւ համոզված է, որ ֆինանսավորման այլ աղբյուրների միջոցով հնարավոր կլինի այս տարի լուծել համայնքի խնդիրները: Բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի են առնվել առաջին հերթին քաղաքի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Պահպանվել են համայնքի խոցելի խմբեր համարվող` առաջին կարգի հաշմանդամների, երկկողմանի ծնողազուրկ, վիրավոր և զոհված ազատամարտիկների, անչափահաս երեխա ունեցող միայնակ մայրերի ընտանիքների համար սահմանված որոշակի զեղչերը: Մասնավորապես` զեղչերը վերաբերում են խմելու ջրի, աղբահանության, բնակելի շենքերի սպասարկման ու պահպանման վարձավճարներին: Ըստ Վարդան Գևորգյանի` Քաջարանը եզակի քաղաքներից է, որտեղ նման արտոնություններ կան: «Ընդ որում, գործում են զոհված ազատամարտիկների ընտանիքների համար` 100 տոկոս, արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընտանիքների համար` 50 տոկոս, երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար` 100 տոկոս, անչափահաս երեխա ունեցող միայնակ մայրերի ընտանիքների համար` 50 տոկոս զեղչեր: Բացի դրանցից, Քաջարանը միակ համայնքն է, որտեղ խմելու ջրի համար ջրաչափեր չեն տեղադրվել»,- ասում է քաղաքապետը: Քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների հաստիքացուցակներում տարեվերջին նախապես հայտարարարված կրճատումներ չեն եղել: Ի դեպ, Սերժ Սարգսյանի կարգադրությամբ 2010թ.-ի տարեվերջին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ նախագահի մի շարք մրցանակներ են շնորհվել` հաշվի առնելով 2010թ. հանրապետական ստուգատեսների արդյունքները: Ըստ այդմ` «Լավագուն քաղաքային մարզական համայնք» անվանակարգում երկրորդ տեղի մրցանակը շնորհվել է Քաջարան քաղաքային համայնքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում