ԵՄ-ն պարտավոր է արձագանքել բելառուսական ընտրությունների արդյունքներին և դրան հետևած իրադարձություններին, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն` գերմանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Գերմանիան չի հաշտվի Բելառուսում անցկացված ընտրությունների խախտումների հետ: Վեստերվելլեն նշել է, որ մտադիր է հասնել ԵՄ-ի կողմից համարժեք արձագանքին այդ երկրում կատարվող վերջին իրադարձությունների առիթով:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նաև քննադատել է Բելառուսի իշխանությունների որոշումը` փակել ԵԱՀԿ ներկայացուցչությունը: «Դա կհանգեցնի երկրի մեկուսացմանը»,- նկատել է Գերմանիայի ԱԳ նախարարը: