Thursday, 06 06 2024
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին

1950թ. այս օրը մահացավ ականավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը. (պատմություն)

1950թ. այս օրը Թբիլիսիում մահացավ ականավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը:

Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, «Անուշ» և «Դավիթ Բեկ» օպերաների, ազգային հիթեր դարձած երգերի հեղինակ, դիրիժոր, ուսուցիչ, Հայաստանի (1935թ.) և Վրաստանի (1936թ.) արվեստի վաստակավոր գործիչը ծնվել է Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի քաղաքում) 1879թ. դեկտեմբերի 14-ին:

1902թ. ավարտել է Թբիլիսիի երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի բաժինը և մասնավոր դասեր է վերցրել հայտնի հայ կոմպոզիտոր Մակար Եկմալյանից: Ավարտելով ուսումը` ազգային երաժշտության զարգացման գործում իր ավանդը ներդնելու մեծ ձգտումով Տիգրանյանը վերադառնում է հայրենի Ալեքսանդրապոլ: Այդ տարիներին Ալեքսանդրապոլում ազգային երգի խմբեր էին ձևավորվում, որոնցում էլ ուժերը սկսում է փորձել ապագա մեծությունը: Նրանց հետ միասին համերգներով սկսում է հանդես գալ Հայաստանի շատ ու շատ քաղաքներում:

Ապագա մեծանուն կոմպոզիտորի գեղարվեստական ճաշակի զարգացման հարցում մեծ դեր է խաղացել հենց Գյումրի քաղաքն իր կոլորիտով: Այնտեղ միշտ կարել էր լսել գուսանների երգերն ինչպես տեղաբնակ, այնպես էլ հեռվից եկածների շուրթերից, ամենուր կարելի էր հանդիպել թառի, քանոնի, քյմանչայի, դուդուկի վրա նվագող մարդկանց: Հայրենի քաղաքի դպրոցներում դեռ չէին դասավանդում երաժշտություն, ուստի նա դառնաում է դպրոցներում երաժշտություն դասավանդող առաջին ուսուցիչը:

Այդ տարիներին ազգային կրթական ծրագրին են միանում հայկական արվեստի ու մշակույթի լավագույն ներկայացուցիչները: Հայտնի գրողներ և պոետներ սկսում են դասավանդել դպրոցներում և ազգային թեմաներվ դասախոսություններ կարդում: Ա. Տիգրանյանն էլ դառնում է ազգային կրթամակարդակի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրի ակտիվիստներից և երգչախմբեր ձևավորում Հայասատանի տարբեր քաղաքներում և գյուղերում, որոնք համերգներով հանդես էին գալիս ինչպես հայրենիքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս և շռնդալի հաջողություններ էին գրանցում:

Այդ տարիներին հայկական օպերա ստեղծելու գաղափարը հանգիստ չէր տալիս կայացած կոմպոզիտորին: Ավելի ուշ իր հուշերում գրել է. «Բոլոր այն սյուժեները, որ ծնվում էին, բավականաչափ չէին ոգեշնչում ինձ: Իսկ երբ իմ համար բացահայտեցի Թումանյանի «Անուշ« պոեմը, այն ամբողջությամբ գրավեց ինձ և հասկացա, որ այդ հրաշալի պոեմին պետք է երաժշտական ոգի տամ»: 1908թ նրա այդ գաղափարն այլևս իրականություն էր:

1913թ. Տիգրանյանը մշտական բանկության է տեղափոխվում Թբիլիսի: Շուտով Թբիլիսիում սկսում է հրատարակվել «Գեղարվեստ» պարբերականը, ինչպես նաև «Թատրոն և երաժշտություն»-ը, որոնցում շատ հաճախ էին տպվում Տիգրանյանի ստեղծագործոթյունները: Հետագա տարիներին Տիգրանյանը գրել է բազում երգեր, ռոմանսներ, ստեղծագործություններ թատերական ներկայացումների համար:

Երկար ժամանակ նրան հանգիստ չէր տալիս հայ զորահրամանատար Դավիթ Բեկի մասին օպերա ստեղծելու գաղափարը: Երկրորդ աշխարհամարտի պատճառով օպերան կիսատ է մնում և հեղինակն այն ավարտում է 1949թ.:

Մեկ տարի անց նա կնքում է իր մահկանացուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում