Հանրապետության տարածքում փետրվարի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ի երեկոյան ժամերին, 8-10-ին, 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ:
Քամին հյուսիս-արևելյան է՝ 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 8-ի գիշերը կբարձրանա 10-13 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում փետրվարի 7-ի գիշերը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ի երեկոյան ժամերին, 8-10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ, ճանապարհներին՝ մերկասառույց: