Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը պետական լրատվամիջոցի եթերում ուրբաթ օրն ասել է, որ երկիրն ավելի մոտ է Հարավային Սուդանի դեմ պատերազմին, քան խաղաղության բանակցություններին:
Ըստ AFP-ի՝ նախագահն ասել է, որ մթնոլորտն այժմ ավելի պատերազմական է:
Բաշիրը խոսել է այն բանից հետո, երբ Հարավային Սուդանի նախագահը հինգշաբթի օրը զգուշացրել էր, որ հակամարտությունը կարող է վերսկսվել, եթե նավթի վերաբերյալ կնքվելիք բանակցությունների ընթացքում մյուս խնդիրները ևս չքննարկվեն:
Այնուամենայնիվ, Բաշիրն ասել է, որ Սուդանը պատերազմի չի գնա, եթե միայն «իրենց չստիպեն»: