Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

ՄԻՊ-ի գրասենյակի արագ արձագանքման խումբն այցելել է կալանքի տակ պահվող ՀԺ թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Աշոտ Վահանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց գրասենյակի արագ արձագանքման խմբի աշխատակիցները սեփական նախաձեռնությամբ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանին: Ըստ Աշոտ Վահանյանի, Հայկը իրեն լավ է զգում և իր հանդեպ բռնությունների մասին հայտարարություն չի արել:

«Մենք, երևի, առաջինն ենք, որ հանդիպել ենք Հայկ Գևորգյանի հետ, մեր աշխատակիցներն այժմ հետդարձի ճանապարհին են: Լրագրողի հանդեպ որևէ ճնշում կամ բռնություն չի գործադրվել: Նա լրիվ հանգիստ վիճակում է գտնվում: Մեր աշխատակիցների հարցին՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, Հայկ Գևորգյանը որևէ խնդրանք չի փոխանցել: Ընդ որում, արագ արձագանքման խումբը ՔԿՀ մեկնել է ոչ թե ահազանգի հետքերով, այլ սեփական նախաձեռնությաբ»,- ասաց Աշոտ Վահանյանը:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցները կրկին այցելել լրագրողին, նա ասաց, որ միայն՝ իրավիճակի փոփոխության դեպքում: «Եթե Գևորգյանը չի հայտարարում, որ ասենք գիշերն իր վրա ճնշումներ են գործադրվել, մենք նրան կրկին այցելելու խնդիր չունենք»,- ասաց Վահանյանը:
Նա նաև նշեց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պատրաստվում է Հայկ Գևորգյանի կալանքի մասին հայտարարությամբ հանդես գալ, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ այսօր տանից դուրս գալու պահին քաղաքացիական հագուստով անձինք, ոլորելով «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի ձեռքերը, նրան տարել են անհայտ ուղղությամբ։ Ոստիկանության հաղորդմամբ, Հայկ Գևորգյանը հունվարի 23-ից գտնվել է հետախուզման մեջ՝ ինչ-որ քաղաքացու իբր վրաերթի ենթարկելու կասկածանքով: Հայկ Գևորգյանն այժմ պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում