Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Լուսիա Մունը «Եվրատեսիլ-2012»-ին չի վախենում ելույթ ունենալ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լոսանջելեսաբնակ երգչուհի Լուսիա Մունը (Բաբայանց), որը, ըստ լուրերի, Հայաստանը կներկայացնի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ում:

 

– Լուսիա, մինչև մարտի 18-ը պարզ կդառնա՝ ով է ներկայացնելու Հայաստանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ում: Խոսակցություններ կան, որ հնարավոր է Դուք ներկայացնենք: Երգ ունե՞ք արդեն «Եվրատեսիլի» համար գրված:

– Այո՛, երկու երգ եմ ուղարկել իրենց և արդեն սպասում եմ պատասխանի:

– Իրե՞նք զանգեցին, ասացին` ուղարկեք երգեր: Եվ ինչի՞ մասին է երգը:

– Երգը սիրո մասին է, իհարկե իմ անձնական կյանքի մասին է: Երգը գրել եմ ես, և այն իմ պատկերացրած սիրո մասին է: Այս սերը համեմատվում է ուրիշ զգացմունքների հետ: Երգի վերջում հարց է տրվում, և այդ հարցին ամեն մեկը յուրովի կարող է պատասխանել:

Իմ պրոդյուսերն ինձ առաջարկեց՝ իմանալով, որ ես Բաքվից եմ, և ես էլ համաձայնեցի գնամ, ներկայացնեմ Հայաստանը: Մտածեցի, որ սա լավ միտք է, մանավանդ, որ ես համապատասխան երգ ունեմ:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ստացվեց, որ երգերն ուղարկեցի` «Եվրատեսիլի» ներկայացուցիչներն այդ պահին Միացյալ Նահանգներում էին, և ես նրանց հետ հանդիպել եմ, լսել են իմ մասին: Իրենց փոխանցեցի այդ երգը, և իրենք տարան Հայաստան:

– Լուսիա, ինչպե՞ս առաջացավ Բաքվում մասնակցելու ցանկությունը, Հայաստանը Բաքվում ներկայացնելո՞ւ ցանկությունն էր մեծ, թե՞…

– Մեծ ցանկություն ունեի Բաքվում Հայաստանը ներկայացնել, գիտեք՝ ես այնտեղից եմ և իմ մանկությունն անցկացրել եմ Բաքվում, դասարանցիներ ունեմ, որոնց հետո ընդհանրապես չեմ հանդիպել, ես չեմ կարողանում գնալ, իրենք չեն կարողանում գալ այստեղ, ես մտածեցի, որ ամենահարմար թեկնածուն այս պարագայում ես կլինեմ:

– Իսկ եթե, այնուամենայնիվ, Ձեր երգը չընտրեն, հուսախաբություն կլինի՞, թե՞ մյուս տարի ցանկություն կունենաք մասնակցելու:

– Եթե չընտրվեմ, հուսախաբություն չի լինի: Երկու կարիերա ունեմ. մեկը հոգեբանությունն է, մյուսը՝ երգարվեստը, և ես գիտեմ իմ ժամանակը ինչպես լցնեմ: Մյուս տարի չեմ կարծում, թե էլի ցանկություն կունենամ մասնակցելու, քանի որ այս տարի ժամանակս է թույլ տալիս մասնակցելու, հիմա ճիշտ պահն է, իսկ մյուս տարի ուրիշ շատ գործեր կան, շատ բան ունեմ անելու, և հնարավոր է ժամանակ չլինի «Եվրատեսիլով» զբաղվելու, թեև ծրագրերս դարձյալ կապված են երգարվեստի հետ, մի սցենարի վրա եմ աշխատում, երկու ձայնասկավառակ եմ թողարկելու:

– Իսկ երգը, որը գրել եք «Եվրատեսիլի» համար, տեսահոլովակ ունի՞:

– Երգի տեսահոլովակ դեռ չկա, եթե հաստատեն երգը, նոր կմտածենք տեսահոլովակի մասին, բայց եթե նույնիսկ չհաստատեն, մյուս տարի իմ մյուս երգերի հետ ձայնասկավառակում կհայտնվի նաև այս երգը:

– «Եվրատեսիլին» հնարավոր է մասնակցեն Եվա Ռիվասը, «Դորիանսը», Արամեն, մրցակիցներ տեսնո՞ւմ եք նրանց մեջ:

– Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր հայ երգարվեստը շատ երգիչներ և պրոֆեսիոնալներ ունի, և ես հպարտ կլինեմ նրանց համար, մենք շատ տաղանդավոր երաժիշտներ, երգիչներ, վոկալիստներ ունենք՝ Եվան, Էմմին, Սիրուշոն (լսել եմ` Սիրուշոն հրաժարվել է), բոլորն էլ լավ թեկնածուներ են: Հիմա ավելի լավի և վատի հարցը չէ, հարցն այն է, թե ով է ուզում գնալ Հայաստանը ներկայացնել: Այսօրվա դրությամբ այդ մեկը ես եմ, եթե ուրիշներն էլ կան, համոզված եմ, պատվով կներկայացնեն Հայաստանը:

– Երգը ռիթմի՞կ է, եվրատեսիլյան չափանիշներո՞վ:

– Երկու տարբերակն էլ ուղարկել եմ, երկու տարբերակն էլ շատ հոյակապ հնչում են, մեկը՝ ավելի արագ, մյուսը` ավելի դանդաղ, ժյուրին կորոշի, գուցե արագը ավելի շատ շանսեր ունի, ավելի կոմերցիոն է:

– Ինչո՞ւ որոշեցիք Բաքվում սիրո մասին երգել և ոչ թե, ասենք, հայրենիքի:

– Իսկ ո՞վ ասաց, որ սիրո մասին երգը չի կարող հայրենասիրական լինել, կարող է և այդպես լինել:

– Այս տարիների ընթացքում, հետևելով մեր ներկայացուցիչներին «Եվրատեսիլում», ըստ Ձեզ, ի՞նչն էր պակասում:

– «Եվրատեսիլի» թեկնածուները, որ ներկայացրել են Հայաստանը, բոլորն էլ ինձ դուր են գալիս, որովհետև միշտ ամենալավերին են ընտրում և ուղարկում: Ես հպարտ եմ, որ այդ մարդիկ են ներկայացրել Հայաստանը: Հարցը ոչ թե ինչ-որ բան պակասելն է բեմում, այլ ուրիշ խնդիր կա: Օրինակ՝ Եվրոպան ինչ է ուզում լսել, ինձ թվում է՝ մի սխալ կա, որ «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երգիչները կատարում են, այն է, որ իրենք ուզում են նմանվել ուրիշներին: Պետք է ներկայացնես այն, ինչ զգում ես, դու լավ կատարում ես, և մոդայի հետևից պետք չէ վազել: Ես երգում եմ այն, ինչ մոտիկ է ինձ, այն, ինչ կարող եմ փոխանցել իմ հանդիսատեսին, ինչ սազում է ինձ, իմ երգերը ես եմ մեծամասամբ գրում, և դա իմ հոգուց է գալիս:

– Երբ Ռիվասն էր Հայաստանը ներկայացնում, մեծ աղմուկ բարձրացավ, թե ինչու Հայաստանում չապրող երգիչը ներկայացրեց Հայաստանը: Այս առումով չե՞ք տագնապում:

– Հայաստանը կարող է ներկայացնել հայը, սփյուռքահայ է, թե Հայաստանի հայ` կապ չունի, հայ լինելը ոչ միայն արտոնություն է, այլ նաև պատասխանատվություն:

– Պատասխանատվություն ասելով՝ ի՞նչ  նկատի ունեք:

– Հայ ազգը ունի հին պատմություն: Շատերն են հպարտանում մեր՝ պաշտոնապես առաջինը քրիստոնեությունը ընդունելու փաստով, բայց սա մեծ պատավորություն է բերում:

– Լուսիա, շատ է խոսվում, որ Բաքվում վտանգավոր է, վախ չունե՞ք:

– Շատերն են կողքից ասում, որ վտանգավոր է, ծնողներս են դեմ, որ գնամ Բաքու, ներկայացնեմ Հայաստանը, բայց ես հավատացյալ մարդ եմ և չեմ վախենում հենց դրա համար: Իմ նպատակները և իմ մտքերն այնքան մաքուր են, որ չեմ վախենում, որ սխալ բան կարող է լինել: Ես կարծում եմ, որ երգարվեստը քաղաքականությանը ընդհանրապես չպետք է խառնվի: Եվ ես իմ գնալով ուզում եմ հաստատել դա, որ երգը և սերը ուրիշ դավանանքներ են և կապ չունեն քաղաքականության հետ: Եվ իմ գնալը Եվրոպային օրինակ կծառայի, որ երկու երկիր, եթե անգամ կոնֆլիկտ ունեն իրար հետ, գտնում են, որ դա երգարվեստի հետ կապ չունի:

– Քաղաքական ենթատեքստ մի՞թե չկա:

– Ես տեսնում եմ դա, և ես մտադրություն ունեմ դա փոխել: Ազգը սիրելը և հայրենիքը սիրելը, արժանապատիվ պահվածք դրսևորելը մեկ բան է, իսկ քաղաքական սկանդալն` այլ բան է: Ես չեմ թաքցնում, որ հայ ազգի «պատրիոտ» եմ, իմ արվեստը նվիրված է այդ թեմաներին, բայց քաղաքականությունը ուրիշ դավանանք է, որի առջև ես չեմ խոնարհվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում