Saturday, 04 05 2024
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային

Եգիպտոսում մաքսանենգներն ուղիղ եթերում պետությանն են հանձնել 10 միլիոն դոլար արժողությամբ ալմաստներ

Տասը միլիոն դոլար արժողությամբ ալմաստներով լի պայուսակը երկու երիտասարդ բերել են եգիպտական Al-Mihwar հեռուսատալիքի «90 րոպե» ծրագրի ուղիղ եթեր: Ինչպես հայտնում է Al-Ahram թերթը, նրանք եկել էին ՀԱՀ-ից` անօրինական ձեռք բերած թանկարժեք քարերը վաճառելու համար:

Նրանք ծրագրի խմբագիրներին պատմել են, որ ցանկանում են ուղիղ եթերում կամովին պետությանը հանձնել ՀԱՀ-ից անօրինական բերված ալմաստները: Հեռուստատեսությունում հյուրերին հավատացել են և որոշել են թողնել ուղիղ եթեր:

Շփոթված հաղորդավարուհին հանդիսատեսներին ցուցադրել է հսկայական մեծության քարերը, այնուհետև դիմել է զինվորականներին` որքան հնարավոր է՝ արագ ապահովել անվտանգությունը, քանի որ ստուդիայում հայտնված երիտասարդներին բազմիցս սպառնացել են հաշվեհարդար տեսնել:

Երիտասարդները պատմել էին, որ 2010 թվականի վերջին ՀԱՀ-ում նրանց հետ կապ է հաստատել Մուստաֆա անունով մեկը, որը հինգ միլիոն եգիպտական ֆունտ (մոտ 828 հազար դոլար) է առաջարկել 10 միլիոն դոլար արժողությամբ ալմաստները անօրինական Եգիպտոս տեղափոխելու համար:

«Այդպիսի գումարից, իհարկե, ոչ ոք չի հրաժարվում: Ճիշտ է, մենք մինչև վերջին պահը վախենում էինք, որ Կահիրեի օդանավակայանում մեզ կստուգեն և կհայտնաբերեն քարերը, սակայն, ինչպես խոստացել էր Մուստաֆան, մաքսատան աշխատակիցները նույնիսկ մեր կողմը չնայեցին, և մենք անարգել բերեցինք բեռ»,- պատմել է Ահմեդ Բադոն:

Նրա խոսքերով՝ օդանավակայանում նրանց զանգահարել է Մուստաֆան և պահանջել, որ քարերը ոչ ոքի չտան, ինչպես նախկինում էին պայմանավորվել, այլ իրենք տանեն Կահիրե և սպասեն մինչև նրանց հետ կապ հաստատելը: Սակայն հաջորդ օրը` 2011 թվականի հունվարի 25-ին, սկսվել է ապստամբությունը: Որոշ ժամանակ նրանց հետ ոչ ոք կապ չի հաստատել, սակայն հետագայում սկսել են սպառնալ և Մուստաֆան, և անհայտ անձինք: Նրանք պահանջել են քարերը հանձնել` խոստանալով վճարել ընդամենը երկու միլիոն: Սակայն երիտասարդները չեն համաձայնել և մինչև այժմ գտնվել են փախուստի մեջ: Այս ընթացում նրանք 200 ալմաստից 26-ից զրկվել են. մի քանի անգամ նրանց մոտ են եկել «գնորդներ», «փորձաքննության համար» օրինակ վերցրել և չեն վերադարձրել:

Որպեսզի վերացնեն այս «արատավոր շրջանը» երիտասարդները որոշել քարերը հանձնել պետությանը, սակայն վախեցել են և կասկածել բոլորին: Նրանք չեն գնացել ոստիկանություն` վախենալով, որ «կոռումպացված սպաները կվերցնեն ալմաստները, իսկ իրենց բանտ կնստեցնեն:

Իսկ ուղիղ եթերում հայտնվելու դեպքում նրանց տեսնելու էին միլիոնավոր մարդիկ, և նրանք հնարավորություն ունեին բոլորին պատմելու այդ պատմությունը և հայտարարելու, որ քարերը հանձնում են պետությանը:

Այս ամենից հետո երիտասարդների և թանկարժեք քարերի անվտանգությունն ապահովելու համար հեռուստատեսության շենքի մոտ են ժամանել մի քանի զրահամեքենաներ: Բարձրաստիճան սպաները սպասել են հաղորդման ավարտին, ձևակերպել թանկարժեք քարերի հանձնման փաստաթղթերը, ինչպես նաև իրենց պատասխանատվության տակ վերցրել ապաշխարող մաքսանենգներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում