Friday, 07 06 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

Արաբկիրի կրակոցների գործով երկու հոգի ձերբակալվել է

«Նիկո» ՍՊԸ-ի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով երկու հոգի ձերբակալվել է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Այս պահին խուլիգանություն կատարելու մեղադրանքով ձերբակալված են Էդգար Նահապետյանը և Նարեկ Մանվելյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին՝ ժամը 16.50-ին, «Նիկո» ՍՊԸ նախագահը դիմել էր ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ ժամը 16.30-ի սահմաններում մի քանի երիտասարդներ փորձել են մտնել Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել, որից հետո երիտասարդները սրահի դիմաց վիճաբանել են իր եղբորորդու հետ, իսկ 10 րոպե անց հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով վնասվել են սրահի պատուհանի ապակիները:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել էր «ՊՍՄ» ատրճանակի 5.45 մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 4 պարկուճ, 9 մմ տրամաչափի գնդակի 1 բեկոր և «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ դեպքի վայրից մոտ 70 մ հեռավորության վրա հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի կրակված 4 պարկուճ:

Նույն օրը՝ ժամը 18.45-ին, ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց բուժօգնության էր դիմել 23-ամյա Տիգրան Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր եղել բացատրություն տալու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ երիտասարդը վնասվածքն ստացել էր «Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ արձակված կրակոցներից:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում