Friday, 03 05 2024
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին

Գագիկ Ծառուկյանը շատ ավելին է ցանկանում, քան նրան այսօր առաջարկվում է. մամուլ

«168 ժամ»-ը գրում է.

«Կարծես թե սկսում են ուրվագծվել ապագա խորհրդարանում իշխանական ուժերի վերադասավորվածության և ընդգրկվածության չափաբաժինները: Այլևս ակնհայտ է, որ ԱԺ ընտրություններին իշխանության մաս կազմող հիմնական երկու կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) մասնակցելու են առանձին ցուցակներով: Այլ հարց է «Օրինաց երկիրը» (ՕԵԿ), որի ձեռքը բառիս բուն իմաստով կրակն են ընկել իշխանությունները: Այն իմաստով, որ ՕԵԿ-ը հանդես գա առանձին ցուցակով, որքան էլ ձեթ ու օղի բաժանի, միևնույնն է, չի կարող հաղթահարել նվազագույն 5 տոկոսի շեմը: Այդ է պատճառը, որ այս օրերին քննարկվում է նաև ՕԵԿ-ականների ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկելու հարցը»:

Թերթի տեղեկություններով` ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ քննարկվել է ԲՀԿ-ին մեծամասնական 41 պատգամավորական տեղերից 7-9-ը տեղ հատկացնելու հարցը, որին, ի դեպ, ինչպես նշվել է նիստի ընթացքում, ԲՀԿ ղեկավարությունը դեմ է:

«Գագիկ Ծառուկյանը շատ ավելին է ցանկանում, քան նրան այսօր առաջարկվում է: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն 2007թ. ԱԺ մուտք գործեց ընդհանուր` 25 պատգամավորներով` 15,13 տոկոս ձայնով (որից 7-ը` մեծամասնական ընտրակարգով), այնուհետև համալրվեց ևս 4 մեծամասնական անկախ պատգամավորներով:

Երեկ ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում էր այն մասին, թե ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարությունը գործադիր մարմնի նիստից հետո սկսել են բանակցել ԲՀԿ-ին 11 մեծամասնական տեղ հատկացնելու շուրջ»:

Թերթը հիշեցնում է, որ 2011թ. փետրվարի 17-ի քաղաքական կոալիցիայի` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կողմից արված հայտնի հայտարարության մեջ ասվում էր «Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում