Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Հունվարի 6-ին և 7-ին ամբողջ տարածքում սպասվում է առանց էական տեղումների եղանակ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Արևելյան շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա: Չնայած տեղումների բացակայությանը, լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ձյան բերվածքների պատճառով ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց:
«Առաջին լրատվական»-ը «Մետեո TV-ից տեղեկանում է, որ մայրաքաղաքում առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ:
Հնարավոր է քամի 15մ/վրկ, մառախուղ, ցածր տեսանելիություն, տեղ-տեղ մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4-6, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -1-3: