Les Miserables երաժշտական ֆիլմի ռեժիսոր Թոմ Հուպերը դերասաններին կստիպի երգերը ձայնագրել նկարահանման հրապարակում: Այս մասին գրում է The Sun-ը:
Ձայնագրման այլընտրանքային տարբերակը ստուդիայում է, այս դեպքում դերասանները նկարահանման հրապարակում երգելու փոխարեն կնմանակեին: Հուպերը նշել է, որ ինքը ցանկանում է ստեղծել մյուզիքլին առավելագույնս մոտ երաժշտական ֆիլմ:
Հուպերի ֆիլմում կնկարահանվեն Էնն Հետեուեյը, Հյու Ջեքմանը, Հելենա Բոնեմ Քարտերը և այլն:
LesMiserables ֆիլմն էկրաններին կցուցադրվի 2012 թվականի դեկտեմբերին:











































