Դեկտեմբերի 21-ին ՀՀ արտգործնախարարությունում կայացան «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովում» խորագրով խորհրդակցություններ ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ների միջեւ:
Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը եւ ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Նեստերենկոն:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական բնագավառում իրականացվող աշխատանքներին առչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:
Ռուս դիվանագետներն այցելեցին նաեւ «Armenia TV» հեռուստաընկերություն, որտեղ ծանոթացան նրա աշխատանքներին:
Ռուսաստանյան արտգործնախարարության պատվիրակությանն ընդունեց նաեւ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: