Ուկրաինական Femen կազմակերպությունում խոսում են, որ երկուշաբթի օրը Մինսկում կորած ակտիվիստները գտնվել են: Նրանց դաժանաբար ծեծել են և վախեցրել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Նրանք ահավոր վիճակում են եղել: Նրանց ողջ գիշեր պահել են անտառում: Աղջիկներն ասում են, որ իրենց վրա ձեթ են լցրել, փորձել են վառել և այդ ամենը նկարահանել են: Հետո վերցրել են փաստաթղթերը, հեռախոսները, փողերը և թողել են անտառում»,- ասել է Femen կանանց շարժման առաջնորդը:
Ըստ նրա՝ այդ ահավոր դեպքերը տեղի են ունեցել Գոմելի մարզում:








































