Պաղեստինցի ձերբակալվածներին ազատ արձակելու ժամանակ բախումներ են եղել Ցախալի ու ձերբակալվածների հարազատների միջև:
Ինչպես հայտնում է իսրայելական բանակի մամլո ծառայությունը, զինվորներից մեկը վիրավորված է: Ձերբակալվածների հարազատները քարեր, դանակներ են նետել զինվորների վրա այն բանից հետո, երբ վերջիններս պահանջել են, որ նրանք տարածքից հեռանան:
Հիշեցնենք, որ այս միջոցառումն իրականացվում է բանտարկյալների փոխանակման երկրորդ ու եզրափակիչ փուլի շրջանակներում:











































