Wednesday, 22 07 2026
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեծարվեց. Սպորտ

ՀՖՖ Մամուլի ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ այսօր` «Հարսնաքար» համալիրում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոն, որն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երեկոյին մասնակցում էին բազմաթիվ անվանի մարդիկ, մտավորականներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզասերներ, ֆուտբոլասերներ, շախմատի Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչներ:

Երեկոյի մասնակիցներն ու հյուրերը ծափահարություններով դիմավորեցին Հայաստանի ազգային հավաքականի անդամներին`Ռոման Բերեզովսկուն, Արսեն Պետրոսյանին, Հրայր Մկոյանին, Արթուր Յուսպաշյանին, Հովհաննես Համբարձումյանին, Ռոբերտ Արզումանյանին, Լեւոն Հայրապետյանին, Արտակ Եդիգարյանին, Վարազդատ Հարոյանին, Արթուր Եդիգարյանին, Զավեն Բադոյանին, Հենրիխ Մխիթարյանին, Կառլեն Մկրտչյանին, Դավիթ Մանոյանին, Էդգար Մանուչարյանին, Յուրա Մովսիսյանին, Արթուր Սարկիսովին: Երեկոյին չէր կարողացել ժամանել միայն Մարկոս Պիզելին, որի անունը սակայն հնչեցվեց դահլիճում:

Հայաստանի ազգային հավաքականի անդամներին շնորհավորեց եւ խոսք ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո ՀՀ նախագահը պարգեւներ հանձնեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանին եւ դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, անվանական ժամացույցներ հանձնեց հավաքականի բոլոր անդամներին, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի ազգային հավաքականի անունից` որպես հավաքականի լավագույն բարեկամի, հավաքականի մարզաշապիկ եւ գնդակ նվիրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

ՀՖՖ նախագահը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվոգրով պարգեւատրեց նաեւ Վիվա-Սել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին` հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Երեկոյի ավարտին առաջին անգամ հնչեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականին նվիրված երգը, որը հեղինակել են Արա Գեւորգյանն ու Վարդան Հովասափյանը: Երգը կատարեցին Համլետ Գեւորգյանն ու Զարուհի Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում