Sunday, 12 07 2026
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի

Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեծարման երեկոյին

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեծարման երեկոյին, որը կազմակերպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հանրապետության ղեկավարը հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկար տարիների նվիրումի և ձեռք բերած մարզական հաջողությունների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանին՝ Մովսես Խորենացու մեդալով: Հավաքականի անդամներին Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ: Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բոլոր անդամները ժամանակին պարգևատրվելու են Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պետական պարգևներով:

Սերժ Սարգսյանն անձամբ իր, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել հավաքականին՝ հատկապես 2011թ. ցուցադրած բարձր մակարդակի խաղի համար, որը հասարակության մեջ միասնականության, ոգևորության և լավ տրամադրության առիթ դարձավ: «Չենք կասկածում, որ ինքներդ էլ ոգևորության կարիք ունեք, ձեր ոգևորության աղբյուրը և՛ մեծ է, և՛ հավերժական՝ դա մեր ժողովուրդն է»,-ասել է Նախագահը՝ ընդգծելով, որ այսօր ցանկանում է իր հարգանքի տուրքը մատուցել բոլոր նրանց, ովքեր երբևէ խաղացել են Հայաստանի հավաքականում, ովքեր լավ հիմք են ստեղծել, ովքեր վաղ տարիքից մարզել են հավաքականի անդամներին: «Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը վստահ լինի, որ իր թիկունքում պետություն է կանգնած, պետություն, որ պատրաստ է այլևս սատարելու, օժանդակելու իր մարզիկներին, պետություն, որ ամեն ինչ անելու է, որպեսզի սպորտը դառնա շատ-շատերի զբաղմունքի և ոգևորության առարկան»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ միջոցառման կազմակերպման համար և հանդիպման մասնակիցներին ջերմորեն շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ևս, մաղթել, որպեսզի 2012թ. մեր երկրում հաջողություններն ավելի շատ լինեն, իսկ մեր հասարակությունը՝ ավելի ամրապնդված ու միասնական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում