Saturday, 08 06 2024
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին

Եվրոպան կարդաց ԲՀԿ դատավճիռը

Այդ արշավի իմաստը կամ նպատակն այն է, որ իշխանության երկրորդ կուսակցությունը, որը բավական ազդեցիկ է և բավական մեծ ռեսուրսներ ունի, լինի ամբողջությամբ կառավարելի և անկանխատեսելի քայլերի վտանգը հնարավորինս նվազի: Բանն այն է, որ ԲՀԿ-ն, իշխանության մեջ լինելով, ամենևին չի տեղավորվում Սերժ Սարգսյանի կառավարման կոնցեպցիայի շրջանակում: «Բարագավաճ Հայաստանը» այդ կոնցեպցիայի մի մաս է, բայց նաև ակնհայտորեն զգալի դուրս է դրանից և տեղավորվում է գրեթե հավասարապես նաև Ռոբերտ Քոչարյանի կոնցեպտուալ պատկերացումների շրջանակում:

Իսկ ինչպես պարզվեց բոլորովին վերջերս, ԲՀԿ-ն նաև տեղավորվում է Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումների շրջանակում: Ահա այդպիսի իշխանական կուսակցությունը բավական վտանգավոր է Սերժ Սարգսյանի համար, բավական անկանխատեսելի, առավել ևս, որ այդ կուսակցության ղեկավարը ոչ թե քաղաքական գործիչ է այդ բառի, այսպես ասած, դասական իմաստով, այլ ընդամենը նախկին մարզիկ, ներկայումս խոշոր գործարար-սեփականատեր, որը քաղաքականության մեջ մտածում է բացարձակապես այլ կատեգորիաներով և մոտեցումներով: Խոսքը լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ մտածելու մասին չէ, այլ քաղաքականությունից դուրս արեալում տեղավորվող մոտեցումների և մտածողության մասին:

Ահա այդ պայմաններում, երկրորդ իշխանական կուսակցության խնդիրը Սերժ Սարգսյանի համար դառնում է անվտանգության խնդիր: Իսկ այդպիսի խնդիրները լուծելու համար Հայաստանի իշխանությունը մշտապես դիմում է արտաքին գործընկերներին, նրանց աջակցությունը ստանալու համար: Եվ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը, ԲՀԿ հանդեպ հայտնի վերաբերմունքով, փաստորեն, վկայում է ԲՀԿ խնդիրը լուծելու հարցում իր աջակցությունը սարգսյանական մոտեցումներին: Այլ կերպ ասած՝ Եվրոպան ԲՀԿ հետ հակադրությունում սատարում է Սերժ Սարգսյանին: Ի՞նչ են մտածում Վաշինգտոնն ու Մոսկվան՝ առայժմ անորոշ է:

Միգուցե նրանց համար այդ հարցը այդքան էլ էական չէ, և նրանք այդ գործում Սերժ Սարգսյանին տվել են այսպես ասած «ազատություն»՝ եթե կարող է, թող լուծի ԲՀԿ խնդիրը, իսկ եթե չի կարող, ապա ինչ-որ ձևով թող պայմանավորվի ԲՀԿ հետ, դա իր գործն է: Բայց, այդ դեպքում, եթե Եվրոպան հայտնում է կամ ցուցաբերում է որոշակի աջակցություն, թեկուզ բարոյական իմաստով, իսկ Մոսկվան ու Վաշինգտոնը պարզապես ձեռքերը լվանում են և ամեն ինչ թողնում Սերժ Սարգսյանի կարողությանը, ստացվում է որ Սարգսյանը, մեծ հաշվով, արտաքին աջակցության առավելություն է ստանում ԲՀԿ համեմատ:

Մյուս կողմից՝ «Բարգավաճ Հայաստանն», ի տարբերություն Հանրապետականի, ունի բավական զգալի հասարակական վարկանիշ և աջակցություն: Այսինքն՝ միայն արտաքին աջակցությունը Սերժ Սարգսյանի համար խիստ անբավարար է ԲՀԿ խնդիրը լուծելու համար: Նա պետք է այդ խնդիրը լուծելու համար ունենա առնվազն համարժեք հասարակական աջակցություն: Ահա այդտեղ է, որ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, «կաղում» է: Նա այդ հարցը չի կարող լուծել, եթե ԲՀԿ-ին չներկայացնի բացասական լույսի ներքո: Բայց դրա համար Սերժ Սարգսյանն ինքն իր ձեռքով պետք է «Բարգավաճ Հայաստանին» մղի ընդդիմություն: Մինչդեռ նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդի քաղաքական որոշումների կայացման ելակետային անկանխատեսելիությունը՝ Սերժ Սարգսյանը հազիվ թե համարձակվի ԲՀԿ հետ անել այն, ինչ 2006 թվականին արվեց ՕԵԿ-ի հետ, կամ ՕԵԿ-ի միջոցով: Բայց, թեև ԲՀԿ-ին չի «սպառնում» ՕԵԿ-ի ճանապարհը, այնուհանդերձ ՕԵԿ-ի ճակատագիրը ԲՀԿ համար միանգամայն ռեալ հեռանկար է:

Բանն այն է, որ այդպիսի պայմաններում ընդդիմություն դառնալը «Բարգավաճ Հայաստանի» համար զգալիորեն ռիսկային է, սակայն իշխանության մեջ մնալն էլ պակաս ռիսկեր չի պարունակում, որովհետև այդ դեպքում, 2012 թվականի ընտրությունը կհանդիսանա Գագիկ Ծառուկյանի ներիշխանական գործոնի թուլացման շրջադարձային մի ճամփաբաժան: Մինչդեռ հասկանալի է, որ Ծառուկյանին իրականում ոչ այնքան 2012-ն է հետաքրքրում, որքան դրանից հետո տեղի ունենալիք գործողությունները, որոնք միտված են լինելու արդեն ոչ թե 2013 թվականի նախագահական ընտրությանը, այլ 2017-18 թվականի ընտրական փուլին:

Այսինքն՝ եթե բանը լիներ միայն ներկայիս փուլը, ապա Գագիկ Ծառուկյանն անկասկած շատ հանգիստ լեզու կգտներ Սերժ Սարգսյանի հետ, գալով կոմպրոմիսային տարբերակների: Բայց բանն այն է, որ հետագայում լուծվելու է Սերժ Սարգսյանին փոխարինողի հարցը, և այստեղ արդեն Ծառուկյանի համար կենսական կարևորություն է պահպանել ազդեցությունը, որպեսզի այդ հարցում եթե չլինի անգամ հավակնորդ, ապա գոնե ազդի որոշումների կայացման վրա, այսինքն՝ իր վճռորոշ խոսքը կարողանա ասել հավակնորդների հարցի լուծման գործում:

Կասկած չկա, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները, համենայնդեպս ներիշխանական ընկալումների և պատկերացումների մասով, արդեն զգալիորեն ներառում են նաև հենց այդ ժամանակահատվածն ու այժմ հեռու թվացող, բայց մեծ հաշվով արդեն իսկ էապես հասունացող այդ թիրախները: Սակայն պարադոքսն այն է, որ ռիսկային լինելով ընդդիմություն դառնալու հեռանկարը, ԲՀԿ համար պակաս վտանգավոր չէ նաև իշխանության մեջ մնալու տարբերակը, որովհետև այդ դեպքում միտումներն ակնհայտորեն տանելու են դեպի Ծառուկյանի դիրքերի թուլացում, հետևաբար նաև 2017-18 թվականների գործընթացից դուրսմղում: Այդ իրավիճակն առավել ևս արագացնելու է միասնական ցուցակը, որին ՀՀԿ-ն փորձում է թեքել ԲՀԿ-ին:

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն ըստ էության առաջին անգամ խոստովանել է, որ ՀՀԿ-ն ունի այդպիսի մտադրություն: Նա նշել է, որ միասնական ցուցակի շուրջ բանակցություն է ընթանում: Դատելով փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրից՝ այդ հարցը, իհարկե, պետք է լիներ հուշագրի տրամաբանական շարունակությունը: Սակայն ներկայիս քաղաքական իրավիճակում, երբ ԲՀԿ-ին առաջարկ է անում Կոնգրեսը, միասնական ցուցակը պատկերանում է էլ ավելի կապիտուլյացիոն ֆոնի ներքո:

Բանն այն է, որ հուշագրից հետո միասնական ցուցակն արդեն թողնում է ԲՀԿ վրա ՀՀԿ-ի պարզապես հսկիչ կրակոցի էֆեկտ, իսկ դրանից բացի էլ՝ վկայում այն, որ «Բարգավաճ Հայստանն» անցած ժամանակահատվածում որքան էլ որ առանցքային դեր է ստանձնել ներքաղաքական փասիանսում, այնուհանդերձ չունի այդ դերին համարժեք ուժ և ՀՀԿ-ին դիմադրելու ռեսուրս: Չի բացառվում նաև, որ ՀՀԿ-ն պարզապես փորձում է միասնական ցուցակի տարբերակով առավելագույն ճնշում բանեցնել ԲՀԿ վրա, նվազագույնը կորզելու համար. Այսինքն՝ ԲՀԿ-ին գոնե իր կողքը պահելու և գոնե խաղի միասնական կանոնի շուրջ մնալու համար:

Բայց, անգամ այդ դեպքում, «Բարգավաճ Հայաստանի» համար ամենամեծ կորուստը դառնում է քաղաքական սուբյեկտությունն իշխանության ձևավորման 2017-18 փուլի ընթացքում: Հակառակ պարագայում, երևի թե պետք էլ չէ բացառել, որ Գագիկ Ծառուկյանը վաղուց էր կայացրել ոչ թե ընդդիմություն դառնալու կամ իշխանության մեջ մնալու, այլ ընդհանրապես քաղաքականությունից հեռանալու որոշումը: Պարզապես, հանգամանքները նրան շատ են առաջ տարել այդ գործում՝ չթողնելով ճանապարհի կեսից դուրս գալու տարբերակը: Ծառուկյանը այժմ ստիպված է մինչև վերջ գնալ, անգամ եթե մինչև վերջ փորձի լռել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում