Saturday, 08 06 2024
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին

«Եդինայա Ռոսիա»-ի օրինակը ճիշտ չի լինի պրոյեկտել Հայաստանում. ՀՀԿ-ական պատգամավոր

Ռուսաստանում կայացած Պետդումայի ընտրություններում էական խախտումներ չեն գրանցվել: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՌԴ Պետդումայի ընտրությունների դիտորդական խմբի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:

«Մեր եղած 12 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում անցկացնում էինք 30-40 րոպե: Ընտրությունները բավական հանդարտ ու հանգիստ էին ընթանում: Դրանցից մեկում ձայների հաշվարկման ժամանակ առաջին տեղում կոմունիստներն էին, երկրորդում` «Արդար Ռուսաստան»-ը: Իշխող «Եդինայա Ռոսիա»-ն միայն երրորդն էր»,- նկատեց նա:

Արտակ Դավթյանը միաժամանակ չբացառեց, որ Ռուսաստանի ողջ տարածքում տեղակայված 95 հազար տեղամասերում որոշակի խախտումներ կարող են եղած լինել: «Սակայն այս ընտրությունները խոշոր հաշվով արտահայտում են ռուս ժողովրդի կամքը: Այո, դրանք ազատ և արդար ընտրություններ էին»,- նշեց Դավթյանը:

Անդրադառնալով հայաստանյան իրականության վրա ռուսաստանյան վերջին ընտրությունների հնարավոր ազդեցությանը` խորհրդարանականը նկատեց, որ Պետդումայի ընտրությունների արդյունքները պետք է վերլուծության տեղիք տան:

«Իմանալու համար, թե ինչպիսին կլինի ընտրությունների ազդեցությունը Հայաստանի վրա, նախ պետք է սպասենք` տեսնելու, թե ինչ կառավարություն է ձևավորվում Ռուսաստանում: Միաժամանակ «Եդինայա Ռոսիա»-ի` համեմատաբար քիչ ձայներ ստանալու հանգամանքը ճիշտ չի լինի պրոյեկտել Հայաստանում: Պատճառը երկու երկրներում առկա իրավիճակների տարբերությունն է»,- բացատրեց դիտորդական խմբի անդամը:

Ասուլիսի մյուս բանախոս, ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր հերթին նկատեց, որ տեխնիկական մասով ռուսաստանյան խորհրդարանական ընտրություններն այնքան էլ վատը չեն եղել:

«Անշուշտ, Պետդումայի ընտրություններում վարչական ռեսուրսն օգտագործվել է և օգտագործվել է լայնամասշտաբ կերպով: Այն օգտագործվել է նաև լրատվամիջոցներին բռնաճնշելու համար: Ռուսաստանն, իմ կարծիքով, նոր է ստեղծում իր պետականության իրական հիմունքները և շատ առումներով փոքր-ինչ փոքրացված Խորհրդային Միություն է հիշեցնում:

Չեմ կարծում, թե այս ընտրություններն արտահայտում են ռուսաստանցի ընտրողների կամքը: Մարդիկ հիմնականում կողմնորոշված չեն, Ռուսաստանում չկա կոնսոլիդացված ընդդիմություն, և Պետդումայում, ըստ էության, ընդդիմությունը ներկայացված չէ` չհաշված միջին տարիքից անց, երազանքներով ապրող կոմունիստներին»,- ասաց նախկին պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Պետդումայի ընտրությունները Ռուսաստանում տեղի էին ունեցել դեկտեմբերի 4-ին: Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը գրեթե 15 տոկոսով պակաս ձայներ էր ստացել, քան նախորդ ընտրությունների ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում