Sunday, 05 05 2024
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում

Հայաստանում խոսքի ազատությունն իսկապես փխրուն հիմքերի վրա է. Ալեքսանդր Մարտինետի

Հայաստանում խոսքի ազատությունն աստիճանաբար ընդլայնվում է. դա ինչպես հայաստանյան իշխանությունների, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի շնորհիվ է: Այսօր կայացած «Եվրոպական միության ջանքերը խոսքի ազատության ամրապնդման ոլորտում» խորագրով համաժողովին նման տեսակետ հայտնեց ԵՄ փորձագետ, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հանրային իրավունքի ավագ դասախոս Լորան Էկը:

«Բայց պետք է ասել, որ խոսքի ազատությունը Հայաստանում շատ փխրուն է, ուստիև պետք է մշտական զգոնություն պահպանել: Նույնիսկ ժողովրդավարական մեծ ավանդույթ ունեցող երկրներում խոսքի ազատությունը կարող է վտանգվել»,- նկատեց նա` հավելելով, որ խոսքի ազատությունը բոլոր հիմնարար ազատությունների մեջ ամենահիմնականներից է:

Էկը ոգևորված էր համաժողովին մեծ թվով հայ երիտասարդների մասնակցությամբ` նկատելով, որ նրանք են վաղը ապահովելու խոսքի ազատությունը:

Համաժողովի մյուս բանախոս, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետին իր հերթին ևս նկատեց, որ Հայաստանում խոսքի ազատությունն իսկապես փխրուն հիմքերի վրա է:

«Խոսքի ազատությունը իսկապես փխրուն է: Հայաստանն, անշուշտ, ամուր ժողովրդավարական հիմքեր ունեցող երկիր չէ, որովհետև նրա անկախությունն ընդամենը 20 տարվա պատմություն ունի: Սակայն հայաստանյան իշխանությունները աստիճանաբար, միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության արդյունքում համապատասխան օրենսդրություն են ներդնում երկրում: Բայց կրկնում եմ` խոսքի ազատությունը փխրուն է, և անգամ Ֆրանսիան չի կարողանում խուսափել որոշակի շեղումներից: Այնպես որ` մենք այստեղ դաս տվողներ չենք»,- նկատեց նա:

Ինչպես ասաց Մարտինետին` ինքը Ֆրանսիայի ԱԳՆ կողմից գործուղվել է Հայաստան` Ֆրանսիական համալսարանում համակարգելու հայ-ֆրանսիական համագործակցությունը:

«Համաժողովի անցկացման վայր Եվրամիության պատվիրակությունը հատկապես ընտրել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը` որպես Հայաստանի ու ԵՄ համագործակցության տարբեր ոլորտները վեր հանող հաստատություն: Այս համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստան-ԵՄ համագործակցությունը` դրան մասնակից դարձնելով նաև քաղաքացիական հասարակությանը: Հուսով եմ` նման քննարկումները անպայման արդյունք կունենան: Սա, միաժամանակ, երկարաժամկետ աշխատանք է»,- ամփոփեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում