Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իսպանական մամուլին տված հարցազրույցում նշեց. ««Չելսի»-ն հավանություն է տվել Իգուաինին ձեռք բերելու մեր առաջարկին»:
Ըստ իսպանական մամուլի՝ Պերեսը հեռախոսազրույց է ունեցել «արիստոկրատներ»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, որտեղ ռուս միլիարդատիրոջն առաջարկել է իր թիմի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերի ձեռքբերման համար 40 մլն ֆունտ վճարել:
Ֆլորենտինոն ցանկանում է վաճառել արգենտինացուն, որպեսզի միջոցներ ստեղծի՝ կատարելու հերթական սենսացիոն ձեռքբերումը. նա պատրաստվում է Մադրիդ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիին:








































