Wednesday, 22 07 2026
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Ի՞նչ է անելու Կոնգրեսի մյուս կարծիքը

2011 թվականի նոյեմբերի 25-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական ելույթը» թերևս կարելի է համարել Կոնգրեսի «քաղաքացիական կյանքի» վերջը, ավարտը, եզրագիծը: Երբ համաժողովրդական շարժման առաջնորդը հայտարարում է, որ անհնար է նպատակին հասնել առանց «այլազան» քաղաքական ուժերի հետ գործակցելու, դա նշանակում է, որ քաղաքացիական հենքի վրա կառուցված պայքարը տեղափոխվում է առնվազն քաղաքագիտական, իսկ ավելի շուտ`քաղաքական հենք, որտեղ արդեն գերակշռում են ինտրիգները, քանի որ Հայաստանում «այլազան» քաղաքական ուժերը միայն ինտրիգան ուժերն են:

Միևնույն ժամանակ, Տեր-Պետրոսյանն ինքն էլ միգուցե հասկանում է այդ եզրագիծը հատելու իրողությունը, կամ գիտակցում է, որ մոտեցել է, շարժումը մոտեցրել է այդ ապաքաղաքացիականացման եզրագծին: Եվ հենց այդ գիտակցումն է երևի թե պատճառը, որ նա հայտարարում է Կոնգրեսում իր ելույթի բովանդակության վերաբերյալ կոնսենսուսի բացակայության մասին: Այլ կերպ ասած, Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Կոնգրեսում կա այլ կարծիք, բացի իր կարծիքից: Նա կարծես թե հենց այդ այլ կարծիքը կանչում է իրեն օգնության:

Ի վերջո, քաղաքական գործչի հմտությունը նաև այն է, որ նա ժամանակին գիտակցում է իր սխալը, մարտավարական հաշվարկի վրիպումները, և փորձում է հնարավորություններն օգտագործել դրանք շտկելու համար: Եվ որպես այդպիսի հնարավորություն, Տեր-Պետրոսյանը գուցե տեսնում է Կոնգրեսի այդ այլընտրանքային կարծիքները, կոնսենսուսի բացակայությունը, որը տվյալ պարագայում կարող է լինել հենց այն գործիքը, որով Կոնգրեսը հետ կանգնի Տեր-Պետրոսյանի վրա հիմնված մարտավարության որոշակի շեղումների ճակատագրականացումից:

Եվ այս առումով այսօր հարց է առաջանում, թե ի՞նչ է անելու Կոնգրեսի այդ այլ կարծիքը, ինչ է ասելու հասարակությանը, կամ համարձակվելու է արդյոք ասել, թե շարունակելու է թաքնվել Լևոն Տեր-Պետրոսյանի թիկունքում և խուսափել շարժման քաղաքացիական պատասխանատվությունը կրելուց: Սա երևի թե շատ կարևոր հարց է Կոնգրեսի համար ներկայումս: Մինչ այժմ, կարծես թե էական ձայն չկա: Այսինքն, կան երերուն խոստովանություններ, որ իրենց կարծիքը դեմ է Տեր-Պետրոսյանի կարծիքին, բայց դա երերուն է հենց այն իմաստով, որ դրանց հեղինակները չեն համարձակվում հրաարակավ աջակցություն ակնկալել իրենց կարծիքի համար, այլ ընդամենը բավարարվում են նրանով, որ հայտարարում են, թե իրենք այլ կերպ են մտածում: Այլ կերպ ասած, առայժմ Կոնգրեսում նկատվում է միայն ինքզինքը փրկելու միտում, իսկ ահա Տեր-Պետրոսյանին և Կոնգրեսի քաղաքացիական, ժողովրդական հենքը փրկելու համարձակություն կամ կամք, առայժմ չի նկատվում որևէ մեկի մոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում