Friday, 07 06 2024
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online

ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունների միավորման նպատակն է հաստատել ՀՌԱԿ-ը որպես որպես մեկ և միասնական կուսակցություն. Հ. Ավետիքյան

ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունների միավորման նպատակն է հաստատել ՀՌԱԿ-ը որպես որպես մեկ և միասնական կուսակցություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը` Էդվարդ Անտինյանի հետ միավորման հուշագրի ստորագրման արարողությունից հետո: Ըստ նրա` երկու կուսակցությունների միջև գոյություն ունի գաղափարական ընդհանրություն:

«Իմ զեկուցման մեջ ես շեշտել եմ, որ կուսակցությունը պետք է միավորվի, քանի որ արմենական կուսակցության ներկայացուցիչները ռամկավարներ են եղել: Այս օրվանից մենք հիմք ենք դրել միավորված գործելուն, Սփյուռքում գործող կուսակցության հետ ավելի անմիջական համագործակցություն ստեղծելուն: Ցանկացած միավորում նշանակում է ուժ»,- նշեց Հ. Ավետիքյանը`հավելելով, որ այս միավորումը դա է ազդարարում:

Անդրադառնալով ՀՌԱԿ տարածքների յուրացմանը` բանախոսներն ասացին, որ հրավիրվել են քննիչի մոտ: Անտինյանի փոխանցմամբ` նա երկու անգամ հրավիրվել է քննիչի կողմից, սակայն ոչ մի հարցին ճշգրիտ պատասխան չէր կարող տալ, քանի որ դրանք իր օրոք չեն եղել: Հ. Ավետիքյանը նշեց, որ այն անձը`Մկրյանը, ով գումար էր փոխանցել Վանաձորի գրասենյակի համար, եկավ և ցանկացավ տեսնել իր նվիրած շենքը:

«Սակայն նրան ասել էին, որ այն վաճառվել է, և գործը բացվել էր, հետաքննություն կատարեցինք և հրապարակումներ ունեցանք այդ մասին: Մենք ունեինք գրասենյակներ, բայց դրանք այժմ չկան: Ռամկավարները պահանջում են, որ բոլոր ծալքերը բացվեն: Այսօր հեշտ չէ գրասենյակ ստեղծել Հայաստանի տարածքում»,- մտահոգություն հայտնեց Արմենական-ՌԱԿ վարչության ատենապետը` հավելելով, որ նույն բարերարին խնդրել է նյութապես օգնել, սակայն նա հրաժարվել է`ասելով. առաջինն ի՞նչ եղավ, որ էլի օգնեմ: Հ. Ավետիքյանի համոզմամբ` մարդիկ նվիրաբերում են, այն փոշիանում է:

Անդրադառնալով հետագա համագործակցություններին` Հ. Ավետիքյանն ասաց, որ դեռ չեն համաձայնեցրել, թե ում հետ են համագործակցելու: Նրա համոզմամբ` անշուշտ, լիբերալ դեմոկրատական ուժեր կան: «Վերջերս մենք երկու քննարկում ենք կատարել, որին մասնակցել են այս գաղափարախոսությունը որդեգրած կուսակցությունների ներկայացուցիչները: Այնտեղ նույնագաղափար եզրակացությունների ենք հանգել: Մենք քննարկել ենք և շարունակելու ենք այդ քննարկումները»,- մեկնաբանեց Հ. Ավետիքյանը`հաստատելով, որ Հայաստանում կան դեմոկրատական ուժեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում