«Առաջին լրատվական»-ը այսօր տեղեկացրել էր, որ 20-ամյա Վադիմ Տոնոյանն իր սպորտային մեքենայով Ռուսաստանի մայրաքաղաքում վրաերթի է ենթարկել 20-ամյա Մարիա Գորդեևային և դիմել փախուստի: Ժամեր անց նա բերման էր ենթարկվել ու ինքնախոստովանական ցուցմունք տվել: Ավելի ուշ Վադիմ Տոնոյանը ոստիկանական բաժնից ստորագրությամբ ազատ էր արձակել:
Մարիան այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Մարիայի ծնողները պատրաստ են ամեն ինչի, միայն թե Վադիմ Տոնոյանը ստանա «արժանի պատիժ»: