Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ցեղասպանության բանաձևը Սարկոզի-Ժյուպե հակասության՞, թե՞ «խաղի» արդյունք

Օրերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող, հայկական ծագում ունեցող սենատոր Ֆիլիպ Կալտենբախը դարձյալ Սենատի օրակարգ է վերադարձրել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևը…

Այս տարվա սեպտեմբերին Ֆրանսիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով փոխվել է Ֆրանսիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատ) կազմը… Այժմ դրանում մեծամասնություն են կազմում ձախ կուսակցությունների ներկայացուցիչները… Իսկ սույն փաստը որոշ վերլուծաբանների կարծիքով կարող է նպաստել հերթական անգամ Սենատի օրակարգում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդգրկվելուն, քանի որ նախորդ դեպքերում հենց ձախերն են մշտապես քվեարկել օրինագծի օգտին…
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս տարվա հոկտեմբերի սկզբին Երևանում Թուրքիային սպառնացել էր մինչև տարեվերջ Հայոց ցեղասպանության չճանաչման դեպքում ընդունել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևը, և այս ֆոնին թերևս ուշագրավ է Սենատի օրակարգ այդ բանաձևի վերադարձը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատը երեք ժամ տևած քննարկումներից հետո մերժեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, 196 սենատոր դեմ էին քվեարկել, 74-ը՝ կողմ, 20-ը` ձեռնպահ, արդյունքում այդ նախագիծը դուրս մնաց Սենատի օրակարգից: Օրինագծի հաստատման դեպքում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին կսպառնար մինչև 5 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք: Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունվել են 1998, 2000 և 2001 թվականներին: Իսկ 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատն ընդունեց (Հոլոքոսթի նման) Հայոց ցեղասպանությունը մերժողներին պատասխանատվության ենթարկելու օրինագիծը, որը ցայժմ չի վավերացվել Սենատում:

Այսպիսով, ինչպե՞ս կարելի է բացատրել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևի վերադարձը Ֆրանսիայի Սենատ, տարբեր հարցերի շուրջ Ֆրանսիայի իշխանությունների հակադիր դիրքորոշումները: Մենք դիտարկեցինք անցյալ շաբաթ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի սենսացիոն հայտարարությունը, երբ նա Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում նշեց, թե բոլոր մեծ երկրները աշխատանք են կատարում իրենց պատմությունը ուսումնասիրելու ուղղությամբ, նման աշխատանք կարող է կատարվել պատմական հանձնաժողովում: Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը որակելով դժվարին` թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի համար, նա հավելեց, թե Ֆրանսիան կարող է հյուրընկալել նման հանդիպում:

Մեր դիվանագիտական աղբյուրները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ առաջին անգամ չէ, երբ հակասություններ են նկատվում Սարկոզիի և Ժյուպեի միջև` Լիբիայի, ՆԱՏՕ-ի, Իրանի հարցերում, և Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է դիտարկել հենց այս հակասությունների համատեքստում: Ասել է թե` գոյություն ունի երկու մոտեցում՝ ի դեմս ԱԳ նախարարի, որը առավելապես կողմնակից է դիվանագիտական հիմքերի վրա կառուցված փոխշահավետ հարաբերություններին, իսկ մյուս կողմում նախագահ Սարկոզին է` իր հստակությամբ, երբեմն էլ` զգայական հայտարարություններով ու կողմնորոշումներով:

Հստակ է նաև այն, որ Ժյուպեի նման ավանդական ու փորձառու դիվանագետը Թուրքիայի հետ հարաբերություններում ավելի դրական դիրքորոշման կողմնակից է, քան Սարկոզին, և հենց այդ պատճառով էլ նա օրերս Թուրքիային հանգստացնելու նպատակով նման հանդիպման անցկացման մասին առաջարկով հանդես եկավ: Անշուշտ, Թուրքիայի ներսում էլ կգտնվեն շատերը, ովքեր չեն հավատա Ֆրանսիայի ԱԳ նախարարի անկեղծությանը, և վստահաբար կարծում են, թե ընդամենը հակասությունների խաղ է նախագահի և ԱԳ նախարարի միջև: Հնարավոր է, որ այդպես էլ կա, սակայն պետք է հաշվի առնել մեկ այլ հանգամանք:

Մեր անանուն դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն առհասարակ դեմ է Ցեղասպանության վերաբերյալ որևէ բանաձևի ընդունմանը, օրենքին, քանի որ ավելի կարևոր է համարում Թուրքիայի հետ հարաբերությունները: Հստակ է նաև, որ Թուրքիայի լոբբիստները ևս ձեռքները ծալած չեն նստել` նրանք էլ աշխատանքներ են տանում, որ ցեղասպանության վերաբերյալ բանաձևը չանցնի Ֆրանսիայի Սենատում: Եվ այստեղ կարևորը այն է, թե սրա դիմաց ինչ կպահանջի Ֆրանսիան Թուրքիայից: Ի վերջո, չի կարելի բացառել, որ այսպիսի «առևտրի» արդյունքն էլ լինի այն, ինչի ականատեսն ենք լինում վերջին օրերին: Բայց այստեղ առավել ուշագրավն այն է, որ եթե Թուրքիան որևէ քայլ անի միջազգային հանրությանը, տվյալ դեպքում` Ֆրանսիային ընդառաջ, ապա եթե մինչ այժմ բոլորը միաբերան շեշտում էին, թե հայ-թուրքական հարաբերությունների հարցում գնդակը Թուրքիայի դաշտում է, ապա դրանից հետո գնդակը կհայտնվի հայկական կողմի դարպասում:

Այսինքն` եթե Թուրքիան այսօր հայտարարում է, թե պատրաստ է նստել և հայերի հետ քննարկել տարբեր հարցեր պատմաբանների հանձնաժողովում, և սա դիտարկվի որպես մեկ քայլ առաջ Թուրքիայի կողմից, ապա հստակ է, որ միջազգային հանրությունը կսկսի ճնշումների վեկտորն արդեն ուղղել դեպի Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում