Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Սփրեդը կարագի անվան տակ վաճառելը սպառողներին մոլորեցնելու մի տեսակ է. Ա. Պողոսյան

Սփրեդը կարագի անվան տակ վաճառելը սպառողներին մոլորեցնելու մի տեսակ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով կարագ-սփրեդ բացահայտված խախտումներին, նման տեսակետ հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նա տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ապրանքանիշի վրա հստակ պետք է ամրագրվի և հստակ պետք է տարբերակվի կարագը մյուս սննդատեսակներից, մասնավորապես՝ սփրեդից:

«Սփրեդն իր բաղադրությամբ կարող է պարունակել խառնուրդներ. տերմինը հենց դա էլ նշանակում է: Կարագը պետք է լինի կենդանական ծագման, իսկ եթե առկա են բուսական տարրեր, ապա արդեն այդ հումքը կարագ չէ, և չի կարելի կարագի անվան տակ վաճառել»,- նշեց Ա. Պողոսյանը` հավելելով, որ դա սպառողներին մոլորեցնելու տեսակ է:

Սպառողների միության նախագահը դրական գնահատեց խախտում իրականացրած ընկերություններին պատժելու Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը, սակայն դեմ է բոլոր ընկերությունների նկատմամբ նույն տուգանքը կիրառելուն:

«Ես կատեգորիկ դեմ եմ բոլոր ընկերությունների նկատմամբ 3 մլն դրամի տուգանք կիրառելուն, որովհետև նույն չափով տուգանելը և՛ տրամաբանորեն, և՛ տնտեսական առումով ճիշտ չէ: Դրա հետևանքը լինում է այն, որ կան ձեռնարկություններ, որոնք ունեն տարբեր սեգմենտ, այսինքն` տարբեր տեսակարար կշիռ շուկայում»,- մեկնաբանեց Ա. Պողոսյանը` հավելելով, որ խոշոր ձեռնարկատերերի համար 3 մլն տուգանքը պարգև է, իսկ փոքր ընկերությունների համար դա նշանակում է սնանկացում: Նման նախադեպ արձանագրվել է ձու ատադրողների համակարգում: Ըստ Ա. Պողոսյանի`30-ն էին այն ձեռնարկությունները, որոնք խախտում էին կատարել: «Մեծ ձեռնարկությունները շուկայում 39% ունեին, իրենց համար տուգանքի չափը չնչին էր, մի քանիսը սնանկացան, իսկ մի քանիսն էլ, չունենալով ֆինանսական հզորություն, շրջանառու միջոցներ, կամ նվազեցրին իրենց արտադրանքի ծավալը կամ ընկան ֆինանսական բարդությունների մեջ»,- մեկնաբանեց Սպառողների միության նախագահը`ընդգծելով, որ արդյունքում պատիժն իր նպատակին չհասավ:

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն կատարել էր հսկիչ գնումներ ու պարզել, որ կարագի անվան տակ սպառողներին վաճառվել է բուսասերուցքային սփրեդ, որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից, բայց շատ ավելի էժան է (1 կգ-ը` մոտ 1000 դրամ): Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում տուգանվեցին «Սթար Դիվայդ», «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուպ», «Ֆրեշ», «Նոր Զովք» և «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս Սարգ», «Արդիս» ՍՊԸ-ները ` յուրաքանչյուրը 3-ական միլիոն դրամով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում