Monday, 20 07 2026
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք

Փորձառու դիվանագետները Պուտինին առաջարկում են սերտել նախորդների թողած դասերը

Արևմտյան երեք փորձառու դիվանագետները, վերլուծելով Խորհրդային Միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի, Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի և Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի քաղաքական անցյալը, «Ազատության» փոխանցմամբ, Ռուսաստանի ներկայիս վարչապետ և նախագահի հավակնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել են դասեր քաղել երեք առաջնորդների անցած ուղուց։

Հայաստանում ու Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Քորբոյը, Վրաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին ու Բելառուսում ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Յալովիցն այս հարցի շուրջ ծավալուն հոդված են հրապարակել The New York Times-ում։

Վերլուծելով երեք ղեկավարների անցած ճանապարհը` փորձագետները փաստում են, որ նրանցից յուրաքանչյուրը բավական հզոր է եղել` պատմության ընթացքը փոխելու համար, սակայն ընկրկել է, երբ հասարակությունը երկրում սկսել է փոխվել, զարգանալ ու նոր պահանջներ ներկայացնել։
«Շեւարդնաձեն, ում հետ մենք բավական սերտորեն աշխատել ենք, հաջողությամբ սկսված, սակայն տխուր վերջաբան ունեցող իշխանավարման լավ օրինակ է», – գրում են դիվանագետներն ու առաջարկում Պուտինին այս ամենից մի քանի դաս քաղել։

«Առաջին՝ լճացման դեմ պայքարելու համար շատ կարեւոր է իրական բարեփոխումներ անցկացնել և դրանք մինչև երջ տանել։ Գորբաչովը գնաց այդ ճանապարհով, սակայն նրա ձեռնարկած քայլերը թույլ էին և անհետևողական, Շևարդնաձեն էլ ընկրկեց, երբ ազատ ընտրությունների արդյունքում իշխանության եկած երիտասարդները մարտահրավեր նետեցին իր իսկ պաշտոնավարմանը։ Մինչդեռ Պուտինը կարող է շարունակել ու մինչեւ վերջ տանել այս ճանապարհը ու դրանով ցրել Ռուսաստանում տիրող հուսալքված ու հոռետեսական տրամադրությունները»,- կարծիք են հայտնում փորձագետները։

Բացի այդ՝ դիվանագետները խորհուրդ են տալիս Պուտինին ճանապարհ հարթել երիտասարդ առաջնորդների համար։

«Շևարդնաձեն, օրինակ, բավական տեւական ժամանակ կառչած էր իշխանությունից՝ պատճառաբանելով, թե երիտասարդ սերունդը փորձ չունի, Ելցինը սկզբում որոշակի լիազորություններ տվեց երիտասարդներին, հետո, հանդիպելով խոչընդոտների, միանգամից հետ կանգնեց, մինչդեռ Պուտինը իրենից սպասվող ակնկալիքներն ու հույսերը արդարացնելու համար պետք է մոդեռնիզացնի պետական համակարգը և ճանապարհ հարթի առավել երիտասարդ ու դեմոկրատ առաջնորդների համար»,- կարծիք են հայտնում դիվանագետները։

«Այո, այսoր Պուտինն իր երկրի ամենամեծ վարկանիշն ունեցող առաջնորդն է, սակայն Ռուսաստանը փոխվում է, քաղաքացիական հասարակությունը, որն այժմ թույլ է, հետզհետե ուժ է հավաքում, և օրեցօր ավելի է ահագնանում ընտրազանգվածի դժգոհությունը կոռուպցիայից ու իրական ընտրության պակասից»,- փաստում են փորձառու դիվանագետներն ու ընդգծում, որ ժամանակին փայլուն կարիերա ունեցող Շևարդնաձեին մարդիկ պաշտոնանկ արեցին, երբ վերջինս չկարողացավ լուծել Վրաստանի խնդիրները։ Պուտինը ևս կարող է այդ ճակատագրին արժանանալ, եթե չսերտի նախորդների թողած դասերը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում