Monday, 20 07 2026
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք

Զբիգնև Բժեզինսկի. Գլոբալ քաղաքական զարթոնքը՝ սպառնալիք (տեսանյութ)

Գլոբալ քաղաքական զարթոնքն արատահայտվում է զարգացող երկրներում երիտասարդների քաղաքական ասպարեզ դուրս գալով:

Առաջին անգամ իր պատմության մեջ գրեթե ամբողջ մարդկությունը քաղաքական տեսանկյունից ակտիվացված է, քաղաքականապես գիտակցող և քաղաքականապես դինամիկ…Արդյունքում գլոբալ քաղաքական ակտիվությունը գեներացնում է էներգիայի կտրուկ բռնկում` աշխարհում անձնական արժանապատվության, մշակութային արժեքների և տնտեսական հնարավորությունների որոնումներին զուգահեռ պահպանելով օտարեկրյա գաղութային կամ կայսերական տիրապետության մասին տանջալից հիշողությունները: Մարդկային արժանապատվության համար համաշխարհային կարոտը դարձել է հիմնական խնդիր, որը ծնվել է գլոբալ քաղաքական զարթոնքի արդյունքում…Այդ զարթոնքը սոցիալապես համաընդգրկուն է և, քաղաքական առումով, արմատականացված: Գրեթե ամենուրեք նկատվող ռադիո, հեռուստատեսություն և ավելի ու ավելի` համացանց մուտք գործելու հնարավորությունները ստեղծում են ընդհանուր ընկալումների և նախանձի մի ընկերակցություն, որի զգացումները կարող են խթանվել և ուղորդվել դեմագոգիկ քաղաքական կամ կրոնական կրքերի միջոցով:

Այդ էներգիան տարածվում է ազգային սահմաններից վեր և մարտահրավեր է նետում ինչպես գոյություն ունեցող պետություններին, այնպես էլ գլոբալ աստիճանակարգին, որի գագաթին դեռևս կանգնած է Ամերիկան…

Երրորդ աշխարհի երիտասարդությունն է հատկապես անհանգիստ ու վրդովված: Ժողովրդագրական հեղափոխությունը, որի մարմնավորումը նրանք հանդիսանում են, այսպիսով, դարձել է դանդաղ գործող ռումբ.. Նրանց հավանական հեղափոխական սուրը, կարծես թե, ի հայտ է գալիս ուսանողների բազմամիլիոնանոց բանակից…

Որպես կանոն, սոցիալապես վտանգավոր մանր բուրժուազիայի միջավայրից սերող և սոցիալական անարդարության դեմ բողոքի ոգով բռնկված այդ միլիոնավոր ուսանողները` պահեստազորային-հեղափոխականներ են, արդեն բազմաթիվ եղբայրությունների կողմից կիսատ մոբիլիզացված, Ինտերնետի միջոցով փոխկապակցված և նախապես տեղակայված ավելի խոշոր ծավալներով վերախաղարկման համար, որի նախադեպն էր Թյանանմեն հրապարակում տեղի ունեցածը: Նրանց ֆիզիկական եռանդն ու զգացմունքային ֆրուստրացիան միայն սպասում են, որպիսի դուրս գան` որևէ մի պատճառով, հավատից կամ ատելությունից դրդված:

Քաղաքական զարթոնքը կբերի ոչ թե ժողովրդավարական, այլ պոպուլիստական վարչակարգերի առաջացմանը: Ժողովրդավարությունը բարդ գործընթաց է, նրա զարգացման համար շատ ժամանակ է պահանջվում: Առաջին հերթին, շատ ժամանակ է պետք ամուր սահմանադրական ժողովրդավարության ստեղծման համար, այն ժամանակ, երբ պոպուլիզմը միշտ իշխում է զանգվածների վրա:

Գլխավոր համաշխարհային տերությունները, երիտասարդ և ծեր, ևս կանգնած են նոր իրականության առջև: Այն ժամանակ, երբ նրանց զինված ուժերի մահաբերությունը մեծ է առավել, քան երբևէ, քաղաքական զարթոնք ապրող զանգվածներին վերահսկելու նրանց ունակությունը գտնվում է պատմականորեն ամենացածր մակարդակի վրա: Անկեղծ ասած, անցյալ ժամանակներում ավելի հեշտ էր կառավարել մեկ միլիոն մարդու, քան ֆիզիկապես սպանել մեկ միլիոն մարդու: Այսօր ավելի քան երբևէ, հեշտ է սպանել մեկ միլիոն մարդու, քան կառավարել մեկ միլիոնին:

Ամբողջ աշխարհով մեկ մարդիկ առաջ հեռու էին քաղաքականությունից և գիտակցբար պատսպարվում էին գլոբալ անարդարությունից, անհավասարությունից, հարգանքի պակասից և շահագործումից:

Այժմ մարդկությունը քաղաքականապես զարթոնք է ապրում և աշխարհը կառավարող էլիտաների պառակտվածության պայմաններում դա ստեղծում է բավականին բարդ իրավիճակ ցանկացած իշխանության համար, ներառյալ` ներկայիս համաշխարհային տերությանը` ԱՄՆ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում