Tuesday, 21 07 2026
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը

Հորը խոստացել էին այլևս չտանել վերակենդանացման բաժանմունք

Ինչպես է լինում, որ մարդը իր ոտքով, քիչ թե շատ աշխույժ, գործունակ մտնում է հիվանդանոց` առողջանալու ակնկալիքով, սակայն վիրահատություններից հետո` մոտ երկու շաբաթ անց, նրան բուժհիմնարկից հանում են դիակի կարգավիճակով:

Այս և մնացած այլ հանգամանքները կասկածների տեղիք են տվել ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնը 14 տարի ղեկավարած դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ղազարյանի հարազատների մոտ. նրանց կարծիքով, Ռ.Ղազարյանը մահացել է բժշկի սխալի պատճառով: Մահացողի դստեր` Իրինա Ղազարյանի փոխանցմամբ, հայրը մինչև վերջ էլ չէր վստահում բժիշկներին և չէր ցանկանում վիրահատվել, բայց քանի որ հաճախակի էր արնամիզում, ստիպված գնաց: Ընդ որում՝ գնաց ազգականների երաշխավորած մասնագետի` Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ուռուցքաբան Աշոտ Արտավազդի Ծատուրյանի մոտ, ով, ըստ նրան ճանաչողների, համարվում է միզապարկի պլաստիկ վիրահատությունների առաջատար վիրաբույժ: Նշենք, որ մինչ նրա մոտ գնալը, Ռուբեն Ղազարյանի մոտ հայտնաբերվում է միզապարկի նորագոյացություն (քաղցկեղ):

Եվ բժիշկ Ա.Ծատուրյանը ԵՊՀ պրոֆեսորին ասում է, թե ինչ է անելու նրա հետ. հեռացնելու է միզապարկը, միզուկը, շագանակագեղձը, աղիքից նոր միզապարկ է պատրաստելու և վերջ, իսկ վիրահատության հնարավոր հետևանքների մասին այդպես էլ Ծատուրյանը Ղազարյանին ոչինչ չի ասում, իսկ ավելի ուշ վերջինիս հարազատներին հավաստիացնում է, որ վիրահատությունը բարեհաջող է լինելու, քանի որ մետաստազներ չեն հայտնաբերվել: Ու չնայած վիրաբույժի ասածը 71-ամյա Ռ.Ղազարյանին չի հուսադրում, այդուհանդերձ նա համաձայնում է: Եվ այս տարվա հոկտեմբերի 27-ին Ծատուրյանը վիրահատում է ԵՊՀ պրոֆեսորին:

Հետևանքը լինում է այն, որ վերջինս օրեցօր ավելի է հյուծվում, աղիները դադարում են գործելուց, մինչդեռ Ա.Ծատուրյանը, արդեն պալատում կարճ զննելով հիվանդին, նրան ու հարազատներին հավաստիացնում է, որ ամեն ինչ լավ է: Մինչդեռ իրականությունը հակառակն է ցույց տալիս, և, հավանաբար, դա հասկանալով, 6-րդ օրը վիրահատված Ռ.Ղազարյանին է այցելում նաև հանրապետության գլխավոր վիրաբույժ Զարե Տեր-Ավետիքյանը: Զննելուց հետո պարզվում է, որ երկրորդ վիրահատության անհրաժեշտություն է առաջացել: Նրան կրկին տանում են վիրահատարան` խոստանալով, որ վիրահատությունը կտևի մոտ 40 րոպե, սակայն այն երկարաձգվում է մոտ 3 ժամ: Կրկնակի անզգայացումից հետո Ռ.Ղազարյանին 4 օրով կրկին տեղավորում են վերակենդանացման բաժանմունքում: Իսկ բժիշկը կրկին հավաստում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, իսկ դրա անհրաժեշտությունն այսպես է բացատրում. «Քանի որ յոթ օր աղիները չէին գործել, թույները լցվել էին որովայն, ախտահարվել էր նաև միզապարկը (խոսքը պլաստիկ միզապարկի մասին է), և ստիպված դա էլ ենք հեռացրել»:

Հարազատների հավաստմամբ, սակայն, վիրահատվածի վիճակը կրկին չի լավանում. պալատ տեղափոխելուց հետո նրա օրգանիզմը աստիճանաբար դադարում է դիմադրել հիվանդությանն ու հետվիրահատական զարգացումներին: 15 օր շարունակ ԵՊՀ պրոֆեսորը չի կարողանում որևէ բան ուտել, և այդ ընթացքում հարազատներին խնդրում է` այլևս թույլ չտալ, որ իրեն տանեն վերակենդանացման բաժանմունք: Եվ պրոֆեսորի վիճակի վատթարացմանը զուգահեռ հիվանդանոցի բուժանձնակազմը սկսում է վիրահատվածի մերձավորներին ակնարկել, որ հույսները Աստծո վրա դնեն: Դե նրանք էլ արդեն հասկանում են, որ վիրահատությունն անհաջող է եղել, և ի սկզբանե էր պետք մարդուն Աստծո հույսին թողնել:

Ու չնայած Ղազարյանի վիճակը, շնչառությունը շարունակում են վատանալ, նրա հարազատներին հանրապետության գլխավոր վիրաբույժը հավաստիացնում է, որ լավ կլինի, պարզապես պետք է հիվանդին ժամը մեկը ապուրներով կերակրել, որ նա ապաքինվի: Բայց ժամեր անց, կրկին կայծակնային արագությամբ որոշում են ընդունում և, հարազատներին անակնկալի բերելով, հայտնում, որ հիվանդին պետք է տանեն վերակենդանացման բաժանմունք` թթվածին տալու: Հարազատները պնդում են` թթվածինը հիվանդասենյակում միացնել, եթե այդ նպատակով են տանում. մանավանդ որ` հիվանդին խոստացել էին թույլ չտալ վերակենդանացման բաժանմունք տեղափոխել:

Այդուհանդերձ, բուժանձնակազմը փորձում է բժշկի որոշումն իրականություն դարձնել, ինչը հարազատները կանխում են, իսկ դրա շուրջ ծավալված խոսակցության ընթացքում Ռ.Ղազարյանի ընտանիքի անդամներին հայտնի է դառնում, որ վերակենդանացման բաժանմունք տանելու նպատակը հիվանդին երրորդ վիրահատությանը նախապատրաստելն է եղել, որի դրական արդյունքը ոչ ոք չէր կարող երաշխավորել: Հարազատների կարծիքով, երրորդ վիրահատությամբ էլ Ռ.Ղազարյանին պետք է զրկեին աղիներից: Այդպես էլ պրոֆեսորի վիճակը չի լավանում, և նա կյանքի վերջին պահերին հուսահատությամբ արտաբերում է հետևյալ խոսքերը. «Թողնեիք, ես տանն արժանավայել մահանայի»:

ԵՊՀ-ն, ի վերջո, կորցնում է իր նվիրյալին, իսկ նրա հարազատների զայրույթը մեղմելու համար Ծատուրյանը վերադարձնում է վիրահատության համար պահանջած մոտ 1 մլն դրամ գումարը: Ռուբեն Ղազարյանի դուստրը` Իրինա Ղազարյանը, հանուն արդարության, «ժամանակին» տեղեկացրեց, որ բուժկենտրոնում կային նաև այլ հիվանդներ, որոնց վիրահատությունը կրկին Ծատուրյանն էր արել, և դրանցից որոշները, կարծես թե, բարեհաջող էին անցել: Այդուհանդերձ, նրանք բժշկին մեղադրում են նրանում, որ վիրահատության հնարավոր բացասական հետևանքների, բարդությունների մասին չի զգուշացրել իրենց և հիվանդին, որպեսզի անհրաժեշտության դեպքում նախնական այլ հետազոտություններ արվեին` Ռ.Ղազարյանի տարիքի, դիմադրողականության և այլնի հետ կապված:

Եվ «բժշկական սխալի» մասին հարազատների կասկածն ավելի է խորացել, երբ դուստրը դիմել է բուժհիմնարկ, պահանջել հոր հիվանդության պատմության վերաբերյալ փաստաթուղթը, ինչը նրան չեն տվել: Պատճառաբանել են, որ իրավաբանորեն իրավունք չունեն, և դա հնարավոր է միայն դատական գործընթացի առկայության դեպքում և միջոցով: Իրինա Ղազարյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ փորձեն այդ փաստաթուղթը ստանալ նշված տարբերակով: Նա նաև ասաց, որ դեպքի մասին բարձրաձայնելու նպատակը հետագայում նման դեպքերը կանխելն է:

Հ.Գ. Խմբագրությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում տպագրել նաև մյուս կողմի` Աշոտ Ծատուրյանի հակափաստարկներն ու դիրքորոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում