Wednesday, 15 07 2026
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը

Երկու սահմանապահների սպանության գործը դատարանում է

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության (ՌԴ ԴԱԾ) սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպաների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

Ըստ այդմ` 2010թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության ռադիոկենտրոնի հանգստյան սենյակում վերակարգի անդամներ, թիվ N զորամասի ենթասպաներ Ա.Զախարյանի և Ա.Ենոքյանի դիակները հայտնաբերելու դեպքի առթիվ ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով: Նկատի ունենալով, որ հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, իսկ հանցագործություն կատարած անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ՌԴ դատախազությունը քրեական գործն ուղարկել է Հայաստանի դատախազություն, որով նախաքննության հետագա կատարումը ՀՀ գլխավոր դատախազի` 2010թ. նոյեմբերի 4-ի ցուցումով հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մ.Բաշչկովը 2009թ. նոյեմբեր ամսին «Յունիբանկ» ՓԲԸ-ից 6.000.000 դրամի չափով վարկ է վերցրել` որպես գրավ թողնելով իր բնակարանը: Այլ պարտքեր ևս ունենալով, ինչպես նաև բանկային տոկոսները մարելու համար` 2010թ. գարնանը իր բանակային ընկերոջից` ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպա Ա.Զախարյանից վերցրել է 20.000 ՌԴ ռուբլի պարտք, որի մի մասը որոշ ժամանակ անց վերադարձրել է` պարտք մնալով 150.000 ՀՀ դրամ:

Չկարողանալով վերադարձնել պարտք-գումարը և այդ առիթով վիճելով Ա.Զախարյանի հետ` Մ.Բաշչկովը պլանավորել է վերջինիս շահադիտական դրդումներով սպանությունը: Նախօրոք իմանալով, որ Ա.Զախարյանը 2010թ. հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ծառայություն է իրականացնելու Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում տեղակայված Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ռադիոկենտրոնում, հոկտեմբերի 23-ին` ժամը 00:30-ից մինչև 00:49 ընկած ժամանակահատվածում, հաղթահարելով ռազմական օբյեկտի ինժեներատեխնիկական արգելքները, Մ.Բաշչկովը ներխուժել է զորամասի տարածք, մուտք գործել ռադիոկենտրոնի շենք և մտնելով ննջասենյակ` հարձակվել է Ա.Զախարյանի վրա:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Մ.Բաշչկովը ծակող-կտրող գործիքով Արմեն Զախարյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելով` սպանել է նրան: Այնուհետև նույն գործիքով սպանել է նաև սենյակում հանգստացող և այդ պահին ընկերոջն օգնության հասած ենթասպա Արթուր Ենոքյանին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Միխայիլ Բաշչկովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց շահադիտական դրդումներով սպանելը): Նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում Միխայիլ Բաշչկովն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Քրեական գործով դատական նիստը նշանակված է 2011թ. նոյեմբերի 17-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում