Thursday, 16 07 2026
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»

Չկա ամենակարևոր բառը

Եթե ուշադրություն դարձնենք Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին, կապված խորհրդարանի առաջիկա ընտրության կազմակերպման հետ, ապա աչքի է ընկնում երկու հանգամանք:

Մեկը այն, որ ընտրությունը կազմակերպելու վերաբերյալ արտահայտվում են գրեթե բոլորը՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, անգամ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, բայց ոչ այն միակ կառույցի ղեկավարը, ում վրա դրված է ընտրության կազմակերպման և անցկացման անմիջական պատասխանատվությունը: Խոսքը ԿԸՀ նախագահի մասին է: Թվում է, որ ընտրության որակի, կազմակերպական այլ հարցերի, նպատակների մասին պետք է ամենից հաճախ նա խոսեր, էլ չասած այն մասին, որ առաջինը նա պետք է խոսեր: Բայց Տիգրան Մուկուչյանը լուռ է, ինչով թերևս հաստատում է, որ դե յուրե ունենալով ընտրություն կազմակերպելու լիազորություն, ԿԸՀ-ն դե ֆակտո ընդամենը կատարող մարմին է և անում է այն, ինչ իրեն հանձնարարում են իշխանության բարձրագույն կետից:

Հաջորդ, և թերևս ոչ պակաս ուշագրավ հանգամանքն այն է, որ խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրության մասին, իշխանության առաջին դեմքերը ինչ տերմին ասես օգտագործում են, բացի մեկից: Մենք լսում ենք «լավագույն» ընտրությունների մասին, լսում ենք «լավ» ընտրությունների մասին, լսում ենք «միջազգային չափանիշներին համապատասխանող» ընտրությունների մասին, անգամ լսում ենք «արդար» ընտրությունների մասին, սակայն ոչ մի խոսք չկա օրինական ընտրության մասին: Իշխանությունը գիտակցաբար կամ ենթագիտակցորեն բաց է թողնում «օրինական ընտրություն» բառակապակցությունը: Խնդիրն այն է, որ իր իմաստով ու էությամբ, այդ բառակապակցությունը լիովին տարբերվում է վերը թվարկված մյուս տերմիններից: Ընտրությունը կարող է լինել լավագույնը, կարող է լինել լավը, միջազգային չափանիշներին համապատասխան կամ մոտ կարող է լինել, նույնիսկ արդար կարող է լինել, բայց միևնույն ժամանակ կարող է կապ չունենալ օրինականության հետ, այն օրենքների հետ, որով պետք է կազմակերպվեն և ընթանան ընտրությունները:

Նախ, արժե հիշատակել, որ ընտրություն ասված երևույթը մեզանում առավելապես ունի զուտ քվեարկության իմաստ: Այսինքն` հանրության մի զգալի մասը համարում է, որ ընտրության որակի գնահատականը պետք է տալ ըստ այն օրվա անցուդարձի, երբ տեղի է ունենում քվեարկությունն ու հաշվարկը: Իրականում ընտրությունը նախընտրական շրջանի օրինականությունն է, հետընտրական շրջանի օրինականությունը, երբ օրենքի սահմանում կդիտվի ամենամեծ բողոքից մինչև ամենափոքրը: Այդ ամբողջությունն է միասին կազմում ընտրություն, և օրինական ընտրություն ասվածը պետք է դիտվի հենց այդ համալիր կոնտեքստում: Իսկ երբ տրվում են այլ որակումներ՝ լավագույն, լավ, արդար և այլն, դա ընդամենը միտված է քվեարկության օրվան, երբ ամեն ինչ կհասցվի նվազագույն աժիոտաժի, և արդյունքում` հարակից, նախընտրական և հետընտրական զանազան էֆեկտների օգնությամբ կնկարվի լավագույն կամ լավ ընտրության պատկերը:

Բանն այն է, որ այդ ամենը, այդ բոլոր բնորոշումները խիստ հարաբերական հասկացություններ են, համեմատական ելակետերից են զգալիորեն կախված: Ըստ այդ ելակետերի` կարող է լինել թե՛ լավագույն ընտրություն, թե՛ նույնիսկ արդար ընտրություն, բայց արտահայտել ժողովրդի իրական կամքը: Ի վերջո, արդարությունն էլ ելակետային հասկացություն է՝ ինչի՞ հանդեպ արդար, ո՞ւմ հանդեպ արդար, ի՞նչ չափանիշներով արդար: Եվ միակ հստակ ամրագրումը օրինական ընտրությունն է: Միայն օրինականն է, որ հստակ սահմանումների ենթակա ընտրություն է փուլ առ փուլ, քայլ առ քայլ, որտեղ հստակ են մեկնակետերը, ելակետերը, չափորոշիչները, պահանջներն ու սահմանումները:

Միայն օրինական ընտրությունն է, որ հնարավոր չէ հավելյալ զանազան և անվերջ մեկնաբանությունների ենթարկել: Կան փաստեր, կան կատարված իրողություններ, և կա գրված օրենքը: Իհարկե, Հայաստանում չկան այդ ամենը վերահսկող արդար դատարաններ, բայց դա արդեն այլ հարց է, և դատարանում այդ ամբողջ ֆարսը բացահայտվում է իրավական տեսանկյունից, որքան էլ ապօրինի լինեն դատարանի որոշումները: Իսկ ահա այլ մակդիրներով և էպիտետներով գնահատականները դատարաններում հստակ բացահայտում չեն ստանում, որովհետև ի սկզբանե չունեն հստակ սահմանումներ:

Ահա թե ինչն է կարևոր ու հատկանշական. Հայաստանի իշխանությունը ինչպիսի գերադրական և որակական գնահատական էլ նախանշում է առաջիկա ընտրության համար, ամենակարևոր ուղենիշը բաց է թողնում՝ օրինականություն: Պարզապես դա վկայում է, որ իրականում բացարձակապես չկա օրինական ընտրության քաղաքական կամք, պատրաստակամություն և նաև համարձակություն, դրա համար էլ ինչ բառ ասես՝ կգա իշխանության մտքին ու լեզվի ծայրին, բացի օրինականություն բառից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում