Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն մի շարք հանդիպումներ է անցկացնում ավագ քաղաքական գործիչների հետ` փորձելով համաձայնության գալ նոր կառավարության վերաբերյալ, այն բանից հետո, երբ վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարական տվեց շաբաթ օրը:
Հույս կա, որ նոր կառավարությունը կստեղծվի մինչ աշխարհի ֆինանսական շուկաների վերաբացումը, որը տեղի կունենա երկուշաբթի:
Նախկին ԵՄ հանձնակատար Մարիո Մոնտին մնում է վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն:










































