Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Լեզու` ճոպանուղու դիմաց

Ազգային ժողովի կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովում երեկ տեղի է ունեցել «Լեզվի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցի մասին քննարկում: Այսինքն` Ազգային ժողովը կրկին ձեռնամուխ է լինում հանրային մեծ աղմուկ բարձրացրած եւ դժգոհություն առաջացրած այս օրինագծի իրականացմանը: Խնդիրն այն է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների հարցը հանվում է օրակարգից, եւ այդպիսի քննարկում չի լինի: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, ինչը նշանակում է, որ նա, լինելով հանրապետության երկրորդ դեմքը, ուղղակի ստում է, կամ էլ լինելով երկրորդ դեմքը` չի տիրապետում նույնիսկ խորհրդարանի իրավիճակին: Ընդ որում, դժվար է ասել, թե հատկապես որ դեպքի հետ գործ ունենք: Բանն այն է, որ մարդուց, ով հայտարարում է, որ քաղաքականության մեջ իրեն խելք պետք չէ, ամեն ինչ հնարավոր է սպասել` թե՛ սուտ, թե՛ պարզապես ինչ-որ մեկի կամակատարություն: Այնպես որ, ավելորդ գուշակությունների գիրկը չընկնենք եւ ընդամենը փաստենք, որ Հովիկ Աբրահամյանն ու ընկերները կամ խաբեցին հասարակությանը, կամ էլ ինչ-որ տեղից` կամ Բաղրամյան 26-ից, կամ էլ Մոսկվայի Կարմիր հրապարակից եկած հրահանգով «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունը վերստին վերադարձրին խորհրդարանական քննարկումների օրակարգ: Հավանական է, որ հրահանգը Կարմիր հրապարակից եկել է Բաղրամյան 26, իսկ այնտեղից էլ Բաղրամյան 19, այսինքն` Ազգային ժողով: Եվ ամենայն հավանականությամբ այդ հրահանգը եկել է ճոպանուղով, «չերեզ» Տաթեւ, իսկ «սուրհանդակը» եղել է Տաթեւի «վերածննդի» հովանավոր Ռուբեն Վարդանյանը` ռուսաստանցի հայազգի միլիոնատերը: Հենց նա է Հայաստանում օտարալեզու դպրոցների կառուցման գաղափարախոսը, եւ երեւի թե Հայաստանի իշխանության հետ տեղի է ունեցել պարզապես պարզ ապրանքափոխանակություն` «լեզու` ճոպանուղու դիմաց» ծրագրով: Դե, իսկ եթե խոսքը գնում է այնպիսի «սուրբ» գործի մասին, ինչպիսին ապրանքափոխանակությունն է, ապա այստեղ արդեն Հայաստանի իշխանությունները պատրաստ են ե՛ւ ստելու, եթե պետք լինի, ե՛ւ կամակատարություն անելու, եթե պետք լինի: Այդ դեպքում այլեւս նրանց համար առաջին, երկրորդ, երրորդ դեմք հասկացությունները դառնում են ավելորդություն, եւ գերակա է դառնում «նաղդ» հասկացությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում