Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Քոչարյանական կոնյակ` իսկական «աստղով»

Ականատեսների պատմելով, վերջերս Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոնը, տիկնոջ` Սիրուշոյի հետ այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմենիա Վայն» գինու եւ «Մեդվեդևկա» օղու արտադրամաս` ծանոթանալու ապագա գործարանի տարածքին: Խոսակցություններ կան, որ տվյալ արտադրամասերը հովանավորվում են հենց Քոչարյանի ընտանիքի կողմից: Հատկանշական է այն հանգամանքը, որ այս այցերը համընկել են երեկ կառավարության օրակարգում քննարկվող ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին քննարկման հետ:
Այսպիսով, ՀՀ կառավարությունը որոշել է Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող բնակավայրի այլ հողերից 0.098 հեկտար փոխադրել ջրային հողերի կատեգորիա եւ փոխանակել պետական սեփականության 0.077 հեկտար ջրային հողերի հետ: Քաղաքացու սեփականություն հանդիսացող` սույն որոշման 1-ին կետի 1) ենթակետով փոխանակված 0.077 հեկտար ջրային հողերը եւ 0.3255 հեկտար բնակավայրի այլ հողերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդյունաբերական օբյեկտների կառուցման համար: Միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա հողերի կատեգորիան փոխելու մասին ժամանակավոր սխեման համաձայնեցվել է եւ հաստատվել ՀՀ քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների, էկոնոմիկայի, մշակույթի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ ՀՀ տարածքային կառավարման ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից: Համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայի վերաբերյալ առկա է համայնքի ավագանու որոշումը՝ սխեմային հավանություն տալու մասին, կա նաեւ մարզպետի համաձայնությունը:
Երեկ մենք փորձեցինք Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանից ճշտել, թե ինչ արտադրամաս են պատրաստվում կառուցել գյուղի տարածքում: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ներկա դրությամբ գյուղում գործում է «Արմենիա Վայն» գինու գործարանը եւ «Մեդվեդեւկա» օղու արտադրամասը: «Բայց այս պահին ես չգիտեմ, թե իրենք ինչ նոր արտադրություն են բացելու»,- ասաց գյուղապետը: Մեր այն հարցին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ տվյալ արտադրամասերը պատկանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` պատասխանեց. «Քոչարյանների ընտանիքի մասին ոչինչ չգիտեմ, ինձ մոտ որպես սեփականատեր գրանցված է Լենդրուշ Վարդանյանը: Ավելին, սեփականատերը հարկերը վճարում է շատ պարտաճանաչ, մի քանի օր առաջ են բերել տարին փակել»:
Ի դեպ, գյուղապետն անգամ տեղյակ էլ չէր, որ վերջերս Լեւոն Քոչարյանն ու Սիրուշոն այցելել են գործարան: Սակայն ջրագծերի տեղափոխության մասին կառավարության որոշմանը մասնակիորեն տեղեկացված էր: Նրա խոսքերով, այն հողը, որով ջրագիծն է անցնում, Լենդրուշ Վարդանյանի սեփականությունն է: «Ինքը` որպես սեփականատեր, հողը փոխում է պետական սեփականության հետ: Այսինքն` իր հողի վրա կառուցում է նոր ջրատար` իր ուժերով, իր միջոցներով: Իսկ հին ջրատարը անցնում է իր տարածքով: Սեփականատերը ցանկանում է ջրատարը վերանորոգել, որպեսզի կարողանա տարածքում նոր կառույց կառուցել, բայց ինչ արտադրություն` չգիտեմ»,- սահմանափակվեց Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ապագայում Քոչարյանների ընտանիքին պատկանող կոնյակի գործարանը կառուցվելու է նշված տեղում: Իսկ կոնյակի արտադրության համար պարտադիր նախապայման է, որ արտադրամասը տեխնիկապես համապատասխանի բարձր չափանիշների: Հատկապես այն դեպքում, որ կոնյակի շուկայում Քոչարյանները մրցելու են ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, «Պեռնո Ռիկարի», Արթուր Բաղդասարյանի հետ, այլեւ միջազգային շուկա դուրս գալու նպատակներ ունեն: Իսկ կոնյակի լայն սպառման եւ սպառողներին հարբեցնելու համար օգտագործվելու է Սիրուշոյի տեղական եւ արտերկրյա հեղինակությունը: Ավելին՝ կոնյակի արտադրության բիզնեսով զբաղվելու գաղափարը, ասում են, հենց Սիրուշոյինն է, որին իր «դաբրոն» է տվել սկեսրայրը: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքացիներին դաղելուց հետո, հիմա էլ որոշել է հարբեցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում