Wednesday, 15 07 2026
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26

Վարչապետը «մատնեց» Սերժ Սարգսյանին

Կոտրած տաշտակի մասին հայտարարությունը, որ նախորդ շաբաթ արել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջին հայացքից՝ ընդհանրական հասցեով, իսկ խորքում՝ ակնհայտորեն ԲՀԿ-ին ուղղված, ըստ երևույթին, շատ մեծ ներկոալիցիոն փոթորիկ է առաջացրել: Այնքան, որ Հայաստանի վարչապետը արդեն մի քանի օր է, ինչ զբաղված է իր հայտարարության մեջ շտկումներ մտցնելով, ամեն կերպ փորձելով համոզել հանրությանը, որ իր խոսքն ուղղված չէր ԲՀԿ-ին: «Այն պատասխանը, որ ես տվել եմ Ազգային ժողովում, մեջբերված էր Հանրապետության նախագահի խոսքերից` կամուրջներ կառուցելու մասին»,- հայտարարել էր Տիգրան Սարգսյանն իր հերթական բացատրության կամ արդարացման ժամանակ: Այսինքն՝ վարչապետը փորձում է պատասխանատվությունը դնել Սերժ Սարգսյանի վրա՝ նրան հրապարակավ օգնության կանչելով:

Ակնհայտ է, որ երբ ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, Տիգրան Սարգսյանը արեց քաղաքական բավական աղմկոտ այդ հայտարարությունները, դրանում արտահայտվեց ներքաղաքական զարգացումներում նրա դերակատարության բարձրացման լուրջ հայտը: Սակայն, ըստ ամենայնի, Տիգրան Սարգսյանը չկարողացավ մինչև վերջ բավարարել «հայտի» չափանիշներին, և այժմ ստիպված է թե՛ արդարանալ, թե՛, մյուս կողմից էլ, օգնության կանչել Սերժ Սարգսյանին կամ գուցե նույնիսկ մատնել Սարգսյանին, քանի որ, հայտարարելով, թե ինքն ընդամենը հանրապետության նախագահի խոսքերն է կրկնել, Տիգրան Սարգսյանն ըստ էության խոստովանում է, թե ով էր իրեն տվել համարձակ հայտարարություններով հանդես գալու և հստակ մեսիջներ հղելու թույլտվությունը կամ քարտ-բլանշը: Չի բացառվում նաև, որ Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում է սատարել Տիգրան Սարգսյանին:

Եթե փոքր-ինչ պարզեցված կամ ինչ-որ չափով կոպիտ բնութագրենք իրավիճակը, ապա երևի թե Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին ասել է. «Կհայտարարես այսպես և այսպես, իսկ եթե մեկն ու մեկը քեզ բան ասի, կասես, որ ես եմ ասել»: Հիմա Տիգրան Սարգսյանն ասում է, որ դա Սերժ Սարգսյանն է իրեն ասել՝ եթե շարունակենք իրավիճակի այդ փոքր-ինչ պարզեցված և կոպիտ բնութագրումը: Թե հատկապես ինչի հետ գործ ունենք այդ բավական հակասական իրադրության մեջ՝ միարժեքորեն ասելը դժվար է: Թվում է, որ կա թե՛ նահանջի, սեփական խոսքերից արդարանալու պահ, թե՛ նաև որոշակի ակնարկ հենց այն մասով, որ Տիգրան Սարգսյանի խոսքերի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը, և եթե հարցեր կան, ապա պետք է դիմել Սերժ Սարգսյանին:

Ընդհանուր առմամբ, իրավիճակը բավական բնորոշ է Հայաստանի իշխանության մեջ առկա մթնոլորտին, որտեղ բոլորը դադարել են միմյանց վստահել, ինչի պատճառով էլ խուսափում են հստակ գնահատականներից, որովհետև դրանք նվազեցնում են հեղինակների մանևրելու հնարավորությունը, ինչը շատ կարևոր և նույնիսկ կենսական հնարավորություն է իշխանության մեջ փոխադարձ անվստահության՝ գրեթե գերադրական աստիճանի պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում