Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Ակտիվիստների հանդեպ ճնշումներ ընտրություններից առաջ էլ են լինելու, ընտրություններից հետո էլ. Լալա Ասլիկյան

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, ակտիվիստ Լալա Ասլիկյանն իր հանդեպ ոստիկանության վերջին գործողությունները հակված չէ պայմանավորել հատուկ գործոնով` մասնավորապես նախընտրական շրջանում խնդիրների մասին բարձրաձայնող մարդկանց լռեցնելու և ճնշելու փորձով: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում` հավելելով, որ ճնշումներն ակտիվիստների նկատմամբ ամենօրյա բնույթ են կրում:

«Ընտրություններն իմիտացիա են: Այս ամենը ոչ թե կապված է ընտրությունների հետ, այլ ուղղակի ամենօրյա իրավիճակ է: Երբ մարդն ուզում է ասել ավելին, քան սովորական քաղքենին` իր տանը նստած, պետք է իմանա, որ ճնշման և հակազդեցության է հանդիպելու: Սա պետության հատուկ գործելակերպն է, ոստիկանության կիրառած մեթոդները: Այնպես որ, ակտիվիստների հանդեպ ճնշումներ ընտրություններից առաջ էլ են լինելու, ընտրություններից հետո էլ»,- նկատեց Լալա Ասլիկյանը:

Հարցին` կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի հետևանքով ոստիկանական բաժանմունք տարվելուց հետո պատրաստվո՞ւմ է կրկին մասնակցել դրանց և չի՞ վախենում կրկին ոստիկանություն տարվելուց, ակտիվիստը պատասխանեց. «Վախ դժվար ներշնչեն: Եթե ես կանգնած եմ և ասում եմ, որ իրենք հանցագործ են, խուլիգան են, և իրենք վիրավորվում են, պետք է դատարան դիմեն և ինձ պատասխանատվության կանչեն, բայց ոչ թե ինձ բռնի ուժով տանեն ոստիկանություն, դա հիմարություն է, ոնց որ տուն-տունիկ լինի: Հինգշաբթի օրերը մենք, իհարկե, շարունակելու ենք մեր ակցիաները կառավարության շենքի դիմաց»:

Ամփոփելով` նա նշեց, որ ոստիկանական բաժանմունքում իր հանդեպ բռնություններ չեն կիրառվել, միայն ոստիկանություն տեղափոխելու ճանապարհին կոպիտ են խոսել և պահանջել են անջատել հեռախոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում