Sunday, 12 07 2026
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի

Կարեն Կարապետյանը պետք է ընտրություն անի Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի միջև

Տիգրան Սարգսյանի նախօրեի խորհրդարանական ճեպազրույցի բովանդակությունից պարզ դարձավ, որ հակասություններն իշխանության ներսում իսկապես սրված են, և իրավիճակը գտնվում է կամ-կամ մակարդակում: Եվ այդ համատեքստում բավական հետաքրքրական է նաև Երևանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի փոփոխության մասին տեղեկատվությունը, ընդ որում՝ Մոսկվայում պաշտոն ստանալու մասին հավելումով: Այդ հավելումը հետաքրքրական է Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցի ֆոնին, որից հետո է մամուլում հայտնվում տեղեկություն Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին: Իրավիճակը ուշագրավ է դառնում այն տեսանկյունից, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանում հանդիպում ունեցավ նաև Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինի հետ:

Ահա իրադարձությունների այդ զարգացման կոնտեքստում իսկապես հետաքրքրական է քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը: Ըստ ամենայնի, Կարապետյանը չի տեղավորվում ներիշխանական հարաբերությունների ներկայիս տրամաբանության մեջ կամ դրանում տեղավորվում է Սերժ Սարգսյանի համար ոչ այնքան ցանկալի կորով, ինչի պատճառով էլ առաջացել է Կարապետյանին անհրաժեշտ թեքության վրա դնելու կարիք: Այլապես նրան կպարտադրեն հրաժարական: Կարո՞ղ է արդյոք այստեղ լինել Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի գործոնը: Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին նշանակվեց «ՀայՌուսգազարդի» ղեկավար և, այսպես ասած, բարեհաջող պաշտոնավարեց մինչև քաղաքապետ դառնաը: Կարապետյանը Քոչարյանի վստահելի մարդկանցից մեկն էր, որը նաև «ՀայՌուսգազարդի» ղեկավարի պաշտոնում ոչ այնքան բացահայտ, բայց զգալի ներդրում էր ունենում Քոչարյանի իշխանության վերարտադրողական ֆունկցիայի շրջանակում:

Ասել, թե Սերժ Սարգսյանի հետ Կարապետյանի հարաբերությունը վատ էր՝ այդքան էլ հավաստի չի լինի: Բայց երբ իրավիճակն իշխանության մեջ հանգում է կամ-կամ կետին, այստեղ արդեն լավ ու վատ հարաբերությունների հարցը պահանջում է առավելագույն հստակեցում: Եվ, ըստ երևույթին, Կարեն Կարապետյանի առաջ դրվում է այդ հարցը, ու նա ներկայումս պետք է պատասխանի՝ ներիշխանական խմորումներում ինքն ո՞ւմ կողմն է լինելու` Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի: Իսկ որ Կարապետյանի առաջ այդ հարցը պետք է դրվեր միանգամայն հստակորեն՝ պարզ տրամաբանությունն է հուշում, քանի որ Երևանը Հայաստանի կեսից ավելին է, հետևաբար Երևանի կառավարումն իրականացնող համակարգի տիրապետումը դառնում է իշխանության խնդրի լուծման կենսական բաղադրիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում