Friday, 17 07 2026
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում

«Մեկ զինվորի մահը կարող է քանդել ցանկացած երկրի բանակ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, այսօր բանակի թեման ամենաակտուալ թեմաներից մեկն է: Եթե վերջին տարիներին բանակի թեմայի վրա տաբու էր դրված, բանակի խնդիրների առնչությամբ խոսելը սրբապղծություն էր համարվում, ապա այսօր բոլորովին այլ իրականությունում ենք հայտնվել: Հասարակական-քաղաքացիական բարձր ակտիվություն է` ընդդեմ բանակում տիրող իրավիճակի, կատարվող սպանությունների, ինքնասպանությունների, բողոքի ակցիաներ են անցկացվում: Ինչո՞ւ հասանք այս իրավիճակին:

– Տարիներ շարունակ, այո, եղել է տաբու, սկզբունք` չխոսել բանակի մասին, կամ խոսել լավը, որովհետև բանակի ձևավորման սկզբնական փուլում դա խիստ անհրաժեշտ էր` այն առումով, որպեսզի որևէ միջադեպից հետո հասարակության կողմից անվստահության դրսևորում չառաջանար: Եվ դա ճիշտ էր: Բացի այդ, պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ թվականներին ընթանում էին ակտիվ պատերազմական գործողություններ, դրան զուգահեռ ընթանում էր բանակի ձևավորում, և այդ շրջանի տաբուները արդարացված էին: Չմոռանանք, որ 1994-ից մենք` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք, այսինքն` պատերազմական գործողությունները, ըստ էության, դադարել էին, և մեր երկիրը թևակոխել էր բանակաշինության փուլ: Կարծում եմ` տաբուների մեղմացում եղավ հետագայում: Ես հիշում եմ, որ եղել են դեպքեր, երբ պաշտպանության այն ժամանակվա նախարար Վազգեն Սարգսյանը զոհվածների հարազատներին հրավիրում էր կոլեգիայի դահլիճ, և նրանց առջև պատասխան էր տալիս կոլեգիայի դահլիճում նստած ամբողջ հրամկազմը: Այսինքն` գուցե հասարակության համար տաբուն գործում էր, բայց զոհվածների հարազատների համար այդպիսի բան գոյություն չուներ, ամեն մեկը զգում էր իր պատասխանատվության աստիճանը: Այսօր մենք ականատես ենք մեկ այլ երևույթի` տաբուները հանված են, բայց ինքներս դիտեցինք կադրեր, որոնք, իմ կարծիքով, անթույլատրելի էին, երբ զոհվածների ծնողների, հարազատների հետ շփումը իշխանության ամենաբարձր պաշտոնյաների հետ` նախագահի, պաշտպանության նախարարի, տեղի էր ունենում Բաղրամյան 26-ի ճաղերի հետևից: Այդպիսի բան այն ծանր տարիներին չի եղել, բանակի ղեկավարությունը միշտ իր վրա պատասխանատվություն է վերցրել և փորձել է այդ խնդիրները լուծել առանց որևէ բան թաքցնելու: Գուցե հասարակությունից ինչ-որ բան պահվել է, կրկնում եմ, բայց շփումները այդ մակարդակի վրա եղել են շատ անկեղծ ու անմիջական:

– Բայց չէ՞ որ շփումները լուծում չեն, պարոն Քոչարյան: Այսօր շատերը ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ելք տեսնում են, օրինակ, պաշտպանության նախարարի փոփոխության մեջ, մյուսները` սպայակազմի, ոմանք` բարեփոխումների մեջ, մի մասն էլ «արդարացում» է գտել` «խորհրդային» ժամանակներից եկած բարքեր են, ոչինչ չի փոխվի… Ուրեմն` ո՞րն է ելքը:

– Ավելի հեշտ ձև են գտել` անցյալի վերաբերյալ հնչեղություն ունեցող տարբերակ էին առաջ քաշում, ամբողջ մեղքը բարդում էին խորհրդային բանակից թափանցած բացասական երևույթների վրա: Բայց հիմա կարծես մեկ այլ «լուծում» են գտել` հասարակության մեջ առկա արատներն են ի ցույց դնում: Երբեք չի կարելի հասարակության արատներով հիմնավորել բանակում այսօր տեղի ունեցող դրսևորումները: Մենք այսօր ականատես ենք մի իրողության, երբ խախտված է մարդու ամենաբարձր իրավունքը` կյանքի իրավունքը, իսկ բանակում դա անթույլատրելի է, քանի որ դա զինվորական կառույց է, և այնտեղ նախևառաջ կարգուկանոնը պետք է պատշաճ մակարդակի լինի: Այսօր բանակի ներսում կատարվող ինքնասպանությունները, սպանությունները խոսում են այն մասին, որ խորքային լուծումների անհրաժեշտություն կա, բանակը կանգնած է լուրջ ռեֆորմների անհրաժեշտության շեմին, և այստեղ նախարարի կամ սպայակազմի փոփոխության միջոցով չի, որ կարելի է հասնել դրան: Իհարկե, փոփոխություններն անհրաժեշտ են, նախևառաջ պետք է բարձրացնել սպայակազմի ինտելեկտուալ մակարդակը: Վերջին հաշվով, բանակում տեղի են ունեցել նաև դրական փոփոխություններ` թե՛ կառուցվածքային, թե՛ սպառազինության ոլորտում… Բայց սպայակազմի ինտելեկտուալ մակարդակի փոփոխություն հասարակության համար այսօր նկատելի չի: Բացի այդ, առկա են բարձրաստիճան սպայակազմի հարցազրույցներ, որոնք կարդալով պարզապես զարմանում ես, թե ինչպես կարելի է մոտենալ հարցերին այնպես, ինչպես իրենք են ներկայացնում:

Անձամբ ես կուզենայի լսել պաշտպանության նախարարի գնահատականները և առաջարկած լուծումները` բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչը մինչև այսօր չի եղել: Ընդունում եմ, որ բանակում կան վատ դրսևորումներ, բանակը ունի ձեռքբերումներ, ցույց է տրվում, որ խնդրեմ` հրաշալի շքերթ անցկացրեցինք… Բայց դրանից հետո տեղի են ունենում սպանություններ, ինքնասպանություններ: Ես շատ կցանկանայի, որ այդ հարցերի մասին խոսեին Պնախարարը և Գլխավոր շտաբի պետը, այսինքն` մարդիկ, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում բանակի թե՛ կառավարման, թե՛ բարեփոխումների, թե՛ զինվորի արժանապատվության և կյանքի համար, հետո միայն տարբեր կառույցների` Հանրային խորհուրդների անդամները և «Զինվորի մայր» կազմակերպությունների ներկայացուցիչները: Երբ կտեսնեինք ծրագիր` այդ ժամանակ արդեն կարելի էր ասել, որ կա ծրագիր` ինչ-որ փոփոխությունների գնալու: Այսօր մեր հանրությունը չի լսել այդպիսի որևէ խոսք: Կարծում եմ, որ շատ արագ պետք է բանակի գեներալական կազմի կողմից պատրաստվի և հանրությանը ներկայացվի հստակ ծրագիր, թե ինչպես են իրենք պատկերացնում` բանակը այս իրավիճակից հանելու ելքերը: Ամեն մեկը կունենա իր պատկերացումները, բայց անմիջական պատասխանատուները` սկսած նախագահական նստավայրից, պետք է գիտակցեն մեկ բան` ամեն մի զինվորի մահվան հետ բանակը ամեն օր թուլանում է, անկախ նրանից, թե կառույցները լա՞վ սպառազինություն ունեն, թե՞ ոչ:

– Պարոն Քոչարյան, որ Հայաստանում լրջագույն մի խնդիր կա` ոչ ոք չի վիճարկում, դա արտագաղթն է: Այսօր էլ, երբ մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք, հասել ենք արդեն մի փուլի, երբ մարդիկ իրենց որդիների կյանքն են դնում նժարի մի կողմում, մյուս կողմում` հայրենասիրությունը, և ընտրում են կյանքն ու ասում` «չենք ցանկանում, որ մեր զավակները այսպիսի բանակում ծառայեն…»: Սա ինչի՞ կարող է հանգեցնել և ի՞նչ վտանգներ է պարունակում:

– Պատերազմի ամենածանր տարիներին, երբ մենք ունեցել ենք շատ ավելի զոհեր` բանակի նկատմամբ հասարակության կողմից այսպիսի վերաբերմունք երբեք չի եղել: Դա եղել է արդյունքն այն բանի, որ այն ժամանակ գոյություն ուներ զինվորի արժեքի գիտակցում, մշտապես կար հոգատարություն: Այդ զինվորականության մի մասն էլ այսօր բանակի ղեկավար կազմում է, բայց նրանց մոտ ինչ-որ բան է փոխվել…

– Ի՞նչն է փոխվել, պարոն Քոչարյան:

– Շատ բան է փոխվել: Մեր զինվորականությանը ներքաշեցին ներքաղաքական գործընթացների մեջ: Եվ եթե ես այսօր ասում եմ, որ կուզենայի լսել Պնախարարի և Գլխավոր շտաբի պետի խոսքը, թե ինչպես են իրենք պատկերացնում բարեփոխումները` ես կարևորում եմ, որ իրենք այդ խոսքի մեջ հնչեցնեն ամենակարևոր միտքը, որ երբևիցե թույլ չեն տա, և դա պարտադրում է մեր Սահմանադրությունը, որ բանակը ներքաշվի ներքաղաքական գործընթացների մեջ` լինեն ընտրություննե՞ր, թե՞ Մարտի 1: Մենք դեռ չենք լսել, որ մեր զինվորականությունը ընդունի այդ սխալները և ասի, որ գուցեև դրա արդյունքում է բանակը հասել այսօրվա իրավիճակին:

Մենք դեռ չենք լսել, որ ընդունեն սեփական մեղքի բաժինը, իսկ դրանք մեկը չեն, երկուսը չեն… Մեր զինվորականությունը պետք է գիտակցի, որ ցանկացած պետության մեջ զինվորականության չեզոքությունն է, որը վստահություն է ապահովում հանրության մոտ: Աշխարհի ցանկացած երկրում բանակն ունի իր էլիտան, այդ էլիտան ամենահարգվածն է: Ռազմաճակատում կրած մեր հաղթանակի արդյունքում մենք պետք է ունենանք արժանապատվությամբ լցված զինվորականություն, որը հպարտ է, որ զինվորական համազգեստ է կրում, իսկ այդ հագուստը արժանապատիվ կեցվածք է ենթադրում: Մինչդեռ այսօր այդ զինվորական համազգեստի նկատմամբ վերաբերմունք է փոխվել: Ինչի՞ վրա մենք մսխեցինք այս ամենը… Մսխեցինք նրա համար, որ ինչ-որ մեկը լա՞վ տուն կառուցի իր համար… Բայց այս ամենն արդեն զինվորի կյանքի գին է արժենում…

Հանրությունը պետք է տեղյակ լինի բանակում տիրող իրավիճակին, բանակը պետք է ավելի բաց լինի, և սա նախատեսում է ոչ միայն մեր օրենսդրությունն ու ներքին կանոնակարգը, այլ գոյություն ունեն պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններ, որոնք իրականացնելու դեպքում, բավական լուրջ բարեփոխումների շեմին կարող ենք կանգնել: Օրինակ` երբ կարդում ենք Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված պարտավորությունները` տեսնում ենք, որ հրաշալի պարտավորություններ կան: Պարզապես դրանք պետք է կյանքի կոչել, հենց դրանք են, որ կտանեն մեզ դեպի բարեփոխումներ: Բարեփոխումների կարևոր էլեմենտը այսօր բանակի համար ոչ միայն թափանցիկությունն է, այլ ինչ-որ չափով նաև մշակութային-հոգևոր արժեքները դեպի բանակ մղելը: Անկախության 20-ամյակի օրը մենք տեսանք, թե ինչպես էին եկեղեցականները` որպես գունդ, շարժվում շքերթում…

Ես չեմ ուզում, որ եկեղեցին` որպես գունդ, որպես զորամաս քայլի, ես ուզում եմ, որ հոգևոր արժեքները` ճշմարտացի խոսքի կրողների միջոցով մշտապես լինեն զորամասում` զինվորի կողքին, այլ ոչ թե եկեղեցին մասնակցի շքերթին… Կամ մեր մշակութային գործիչները… Նրանք ամեն տեղ ներկայացված են, բայց գնում են, նկարահանվում են զորամասում, մինչդեռ իրական մշակույթը պետք է գա բանակ` զինվորը պետք է կարդա արժեք ներկայացնող բաներ, զինվորը պետք է շփվի արժեքավոր մարդկանց հետ և զինվորը պետք է միշտ լինի արժևորված: Ամեն մի զինվորի կյանքը ամենամեծ արժեքն է, և կարևոր չէ բանակի թվաքանակը: Եթե գեթ մեկ զինվոր հասնում է ինքնասպանության, ուրեմն բանակում լուրջ պրոբլեմներ կան: Այդ մեկ զինվորի մահը կարող է քանդել ցանկացած երկրի բանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում