Friday, 10 07 2026
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ

ՄԱԿ-ի ԱԽ անդամ դառնալն Բաքվի դիվանագիտության արդյունավետ աշխատանքի հետևանքն է. Վ. Փափազյան

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել Արևելյան Եվրոպան ներկայացնող երկրների` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի ընտրությունները, և իր պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ–ի ԱԽ-ի ժամանակավոր անդամ է ընտրվել Ադրբեջանը։

Մեկնաբանելով այդ հանգամանքը՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ դա ադրբեջանական դիվանագիտության արդյունավետ աշխատանքի հետևանքն է. «Ռեալ աշխատել են, վաղուց էին ձգտում ԱԽ–ի անդամ դառնալ և այս անգամ ստացվել է»:

Փափազյանը նշեց, որ հայկական դիվանագիտությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեր այդ անդամությունը կանխելու համար, որոնք, ըստ երևույթին, կամ չեն արել, կամ էլ արել են, բայց չի ստացվել:

Նախկին արտգործնախարարը նկատեց, որ Ադրբեջանի ԱԽ անդամ դառնալու ձգտման հիմնական պատճառը ԼՂ խնդիրն էր, և այսուհետ փորձելու են, իրենց դիրքն օգտագործելով, ՄԱԿ-ում հավելյալ փաստաթղթեր ստանալ: Այդուամենայնիվ, Փափազյանը հավելեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցով ընդունել է 4 բանաձև, որոնք բավականին հավասարակշռված են, և կարելի է ասել ավելի հայանպաստ են, բայց խնդիրն այն է, որ հայկական կողմը չի օգտագործում այդ բանաձևերը:

Փափազյանը մանրամասնեց, որ հայկական կողմը ԱԽ 4 բանաձևերը, որտեղ բանակցային կողմ է ճանաչված նաև Լեռնային Ղարաբաղը, պետք է ավելի ամրապնդեր, ինչը չի արել և այսօր հարց է, թե ընդհանրապես հայկական կողմը ցանկություն ունի՞ վերադարձնել ԼՂ–ին բանակցային սեղանի շուրջ. «Անկեղծ ասած այդ ցանկությունը չի երևում, որովհետև եթե լիներ, ապա և՛ ԱԽ-ի 4 բանաձևերը, և՛ ԵԱՀԿ խորհրդի Բուդապեշտի վեհաժողովի որոշումը, և՛ 95 թ. ավագ պաշտոնյաների որոշումը կօգտագործվեր: Եթե կա ցանկություն, ոչ ոք այդ բանաձևերը չեղյալ չի համարել, կարելի է հենվել դրանց վրա և Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ»:

Ըստ Փափազյանի՝ գործող բանաձևերի տեքստերը ադրբեջանցիները չեն կարող փոփոխությունների ենթարկել, բայց որ այլ բանաձևերի ուղղությամբ աշխատելու են՝ անկասկած է:

Վահան Փափազյանը նաև շեշտեց, որ Ադրբեջանի ընտրության մեջ պետք չէ փնտրել աշխարհաքաղաքական ինչ-ինչ շահեր, ուղղակի պետք է փաստել, որ ադրբեջանական դիվանագիտությունն ակտիվ է աշխատել` հետևում ունենալով հսկայական ֆինանսական ռեսուրսներ, իսկ հայկական կողմը` ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում